Խաբածներդ ու դրանց մասին էմոցիաները շատ ավելի թարմ են, ժողովուրդը չի գա հրապարակ. Գոգյան
ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի կոչին, որով վերջինս քաղաքացիներին հրավիրել է Հանրապետության հրապարակ։
«Հավատալով ներուժիդ ժողովրդին խոստումներ կտաս ու կգաս իշխանության։ Առաջին հանրահավաքիդ բոլորը կգան։ Կասես, որ Ազգային Ժողովն է խանգարում զարգացմանն ու ժողովրդի պահանջով կցրվի Ազգային Ժողովը։
Հետո հաջորդ հանրահավաքին ավելի քիչ մարդ կգա ու դու կասես, որ Հրայր Թովմասյանն է խանգարում զարգացմանն ու ժողովուրդը կպահանջի Հրայր Թովմասյանը հեռանա։
Ու երբ երկրում ռազմական հեղաշրջման փորձ լինի ու դու ժողովրդին հրավիրես Հանրապետության հրապարակ, ապա մարդ չի գա, քանի որ բոլորին աևդեբ խաբել ես։ Ուզեցար լավն անել, բայց չկարողացար ու չփորձեցիր սովորել։ Չեն գա, բայց ներքուստ կիմանան, որ քո այլընտրանքը քեզանից վատն է։ Բայց միևնույն է չեն գա, քանի որ քո խաբածներդ ու դրանց մասին էմոցիաները շատ ավելի թարմ են», - գրել է Սմբատ Գոգյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ