«Իսկանդերն» իրականում կրակել է, բայց ոչ թշնամու վրա
«Իսկանդերի» թեման իրականում այն թեման է, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պետք է առհասարակ ծպտուն չհանի: Իրականում դա 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացված ամենամեծ հանցագործությունն ու խայտառակությունն է: Իմ ունեցած տեղեկություններով, նոյեմբերի առաջին օրերին, երբ ադրբեջանական զորքերն ընդհուպ մոտեցել էին Քարինտակ գյուղի մատույցներին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը փորձել է Փաշինյանից թույլտվություն ստանալ <<Իսկանդեր>> համակարգը գործի դնելու համար, բայց ստացել է մերժում: Դրա հաջորդ իսկ օրը ԱԱԾ տխչահռչակ պետ Արգիշտի Քյարամյանը Շուշիի Կենտրոնական բանկից Ինկասացիայի ավտոմեքենայով դուրս է բերել բանկի ողջ ռեզերվային ֆոնդը` մոտ 60 մլն ԱՄՆ դոլարի գումար և ոսկեղեն ու տեղափոխել Երևան: Դրանից հետո գործարկվել է <<Իսկանդերը>>` Շուշիի Կենտրոնական բանկի ուղղությամբ և հողին հավասարեցրել բանկը` ծածկելով կատարվածի հետքերը:
Այսինքն, տեղի է ունեցել փողերի լվացման կեղտոտ ակտ, որի ընթացքում օգտագործվել է <<Իսկանդերը>>: Հիմա հարց եմ ուղղում վարչապետի աթոռին սերտաճած հակամարդուն` տխմար, դու, որ իրականում անձնական հարստացման հարցն ես լուծել ` <<Իսկանդերը>> թշնամուն ուղղելու, թշնամուն խոցելու փոխարեն, այսօր ինչ երեսով և ինչ մտադրությամբ ես շոշափում այդ զինատեսակի որակը, և մի բան էլ ինքդ քեզ խայտառակում ռուսների աչքում: Այսօր ՌԴ Պետական Դումայում չմնաց պատգամավոր և հանձնաժողովի նախագահ, որը չթքեր քեզ նման կլյաուզնիկի վրա և պատիվ չպահանջեր:
Ուզում եմ նաև դիմել Նիկոլի մանիպուլյատիվ շարժական օրգան` Անդրանիկ Քոչարյանին և ասել` պարոն, դու, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում ես <<Իսկանդերի>> մասին դատողությունների և իբր դրանով թշնամուն տեղեկություն տալու մեջ, իմացիր, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները գիտեն անգամ քո կնոջ ներքնազգեստի գույնը, և ամենևին պարտադիր չէ, որ դա Սերժ Սարգսյանն ասի հեռուստատեսությամբ: Այնպես որ` ավելի լավ կանես քո կիսացնորված շեֆի բերանը փակես, այլ ոչ թե զբաղվես ուրիշների քննադատությամբ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն