Դուք դեռ խոսելու բան ունե՞ք, ձեր միակ ասելիքը ներողություն խնդրելն ու ձեր նկատմամբ իրավական գործընթացին սպասելն է. Տիգրան Աբրահամյան
Իմաստը չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում խոսել իր նախորդների 5 կամ 7 շրջան հանձնելու շուրջ բանակցելու մասին։
Չի՞ հասկանում, որ նույնիսկ թեմայից անտեղյակ մարդու մոտ հարց է առաջանում։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Լավ, եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, թեկուզ Արցախի կարգավիճակի, անվտանգության և այլ գործոնների դիմաց, ապա ինչո՞ւ հանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց։
Արցախի տարածքի 75%-ը հանձնած, Արցախի կարգավիճակն անորոշության մղած, զինված ուժերը կազմաքանդած, 5-6 հզ մարդու ճակատագիր խորտակած, հարյուրավոր գերիների, հաշմանդամ դարձածների, անհետ կորածների համար թիվ մեկ պատասխանատու և մեղավոր անձն ու իր թիմն անընդհատ խոսում է նախկիններից ու նրանց՝ փոխզիջումների գնալու անթույլատրելիությունից։
Երկիրը բերիք պատերազմի հասցրիք, մարդկանց դժոխքի միջով անցկացրիք, որ հիմա ասեք, թե գիտե՞ք, նախկիններն էլ բանակցությունների ժամանակ պատրաստ էին փոխզիջումների։
Դուք դեռ խոսելու բան ունե՞ք, ձեր միակ ասելիքը ներողություն խնդրելն է, հրաժարականի դիմում գրելն ու լուռ սպասելը, թե երբ ընթացք կստանա ձեր նկատմամբ իրավական գործընթացը»,- գրել է Աբրահամյանը։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն