Արայիկ Հարությունյանը իր թիմակիցներին զենք է բաժանել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր քաղաքական թիմը վերածել է զինված խմբավորման: Արցախի Հանրապետության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս Արայիկ Հարությունյանը իր բոլոր թիմակիցներին (պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ և համայնքի ղեկավարներ) ատրճանակներ է տրամադրել, գրում է politik.am-ը:
Հետաքրքիր է, որ իրենց ժամանակը մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացնող պաշտոնայների անվտանգությունը Արայիկ Հարությունյանի համար առավել կարևոր է քան Արցախի սահմանամերձ դարձած տասնյակ համայքների բնակիչների անվտանգությունը: Այս ընթացքում եղել են առաջարկներ, որպեսզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրվի, սակայն Արայիկ Հարութնյանը կտրուկ դեմ է արտահայտվել:
Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ այս օրերին Արայիկ Հարությունյանի թիմակիցները ակտիվորեն մարզվում են՝ իրենց տրված զենքերից դիպուկ կրակել են սովորում:
Տեղեկատվության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։ Նախագահի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Արայիկ Հարությունյանի թիմակիցները անվտանգության խնդիր չունեն և զենք կրում են նրանք, ովքեր ի պաշտոնե դրա իրավունքը ունեն։
Չնայած Ավանեսյանի պնդումներին, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Արայիկ Հարությունյանի թիմակից պատգամավորներ Էլեոնորա Ավանեսյանին, Արամ Հարությունյանին և Արթուր Հարությունյանին տեսել են զինված։ Նրանց նաև տեսել են կրակայինի դասերի գնալիս։
Facebook Twitter Odnoklassniki Vkontakte Google+
ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն