Արցախում ում թանկարժեք ավտոմեքենաներն են աճուրդի հանվել
Օրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ:
Բոլոր ցանկացողները կարող են սահմանված կարգով մասնակցել աճուրդին, որի համար պետք է դիմել պետական լիազոր մարմին՝ նյութում նշված կոնտակտային տվյալներով:
Նախատեսվում է երկրորդ փուլով հիմնարար կերպով բարեփոխել ծառայողական մեքենաների համակարգը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն