նիկոլ փաշինյանի քավորը ծախում է Իջեւան քաղաքի հողերը
2019թ․ շինծու մեղադրանքներով քրեական գործ հարուցվեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի նկատմամբ, նա հրաժարական տվեց: Ի դեպ, այդ գործը դեռեւս դատարան չի մտել: Թավշյա հեղափոխության ժամանակ Իջեւան քաղաքում կայացած բազմամարդ հանրահավաքում ԽԾԲ-ով պաշտոններ նշանակելու դեմ բոցաշունչ ելույթ ունեցած Նիկոլ Փաշինյանը 2019թ․ սեպտեմբերի 9-ին Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց իր հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանին ։ Վերջինս մինչ այդ աշխատում էր որպես Խաչատուր Սուքիասյանին պատկանող Հայէկոնոմբանկի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն։ Հայկ Ղալումյանը լավ գիտակցելով, որ խոշորացված Իջեւան համայնքի ղեկավար ընտրվելու իր շանսերը քիչ են, հիմա թափով օտարում է Իջեւան համայնքի հողերն ու այլ անշարժ գույքը։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված է փետրվարի 25-ին կայանալիք Իջեւան համայնքի ավագանու օրակարգը, որտեղ ընդգրկված են նաեւ հետեւյլա հարցերը՝ Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 800․0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
Անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
Համայնքային սեփականություն հանդիսացող Ղարագյոզյան փողոցի թիվ 50 շենքի թիվ 35 բնակարանը անհատույց օտարելու մասին։
Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։
Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձատրության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
Իջեւանում օտարվող կամ երկարաժամկետ վարձակալության տրվող հողերի աճուրդները ձեւական բնույթ են կրում, ուստի պարզ է, որ արդեն իսկ կանխորոշված են նշված հողերի տերերը։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն