Արա՛, այ շոումեններ, մի հատ իջեք Մեղրի, հարցրեք, թե այդ տարիների ընթացքում Մխիթարն ինչեր ունի արած այդ տարածքի համար
Հիմա էլ ընկան Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետևից...
Դատախազությունն այսօր ֆելյետոն հրապարակեց այն մասին, թե համայնքապետի «անգործության» հետևանքով 13 տարվա ընթացքում համայնքին պատճառվել է 3․692․500 ՀՀ դրամի վնաս: Թե բա ինչ-որ մեկը հող է վարձակալել համայնքից, հետո հանձնել է ենթավարձակալությամբ ուրիշի, բլա բլա բլա, ֆլան ֆստան։
Արա՛, այ շոումեններ, մի հատ իջեք Մեղրի, հարցրեք, թե այդ տարիների ընթացքում Մխիթարն ինչեր ունի արած այդ տարածքի համար, մի հատ Մեղրու գնդի կողքով անցեք ու հարցրեք, թե մեր զինված ուժերի այդ ստորաբաժանման համար մինչև հիմա ինչ է անում համայնքի ղեկավարը, կամ պատերազմի օրերին նույն գնդի հետ միասին որտեղ էր ու ինչպես վիրավորվեց, մի զլացեք` պարզեք, թե երբ ու ով է կառուցել Նախիջևանի սահմանային դիրքեր տանող ճանապարհներն ու գցեք-բռնեք, թե դա ինչ գումարի գործ է։
Լավ, մարդ կարա՞ այս աստիճանի ազգադավ լինի։ Ախր ո՞ւմ եք ձեռ առնում, մե՞զ, թե ձե՞զ։ Լավ էդ 3 միլիոն դրամի ֆելյետոնը գրելիս ոչ ոք գետինը չմտա՞վ։ Կամ կարծում եք որևէ մեկի համար պարզ չէ՞, որ սա քաղաքական էժան պատվեր է կապված Սյունիքի համայնքապետերի հայ լինելու ու տղամարդ լինելու հետ։
Ամոթ է, արա՛, ամոթ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը