Ողբերգություն է, որ կան հայ մարդիկ, որոնք կարող են ծափերով դիմավորել հայրենիքը պարտության տարած մեկին․ Արա Մարտիրոսյան
Ազգային ողբերգություն է, որ կան հայ մարդիկ, որոնք կարող են ժպիտներով եւ ծափերով դիմավորել սեփական հայրենիքը պարտության տարած, հայրենի հողը թշնամուն հանձնած, հազարավոր երիտասարդների մահվան ուղարկած եւ տասնյակ հազարների հաշմանդամության պատճառ դարձած մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսական լրագրող Արա Մարտիրոսյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, «հպարտ քաղաքացիները» մի քանի գյուղերից, նախապես իմացել են, թե ո՞ր ժամին եւ որտեղո՞վ է անցնելու իրենց սրտի «վարչապետի» տասնյակից ավելի զրահապատ մեքենաներով շարասյունը։ Քիչ չի իմացել են, դեռ ճանապարհին հավաքվել են ու կանգեցրել շարասյունը, որ իրենց «սրտի խոսքն» ասեն նրան։
Ծիծաղելի եւ էժան բեմադրություն է իհարկե, նկատի ունենալով դավաճանի անասնական վախը իր անձի անվտանգության համար, թիկնազորային բանակով շրջելն ու տեղաշարժի գերգաղտնիությունը։
Սակայն ազգային ողբերգություն է, որ կան հայ մարդիկ, որոնք կարող են ժպիտներով եւ ծափերով դիմավորեն սեփական հայրենիքը պարտության տարած, հայրենի հողը թշնամուն հանձնած, հազարավոր երիտասարդների մահվան ուղարկած եւ տասնյակ հազարների հաշմանդամության պատճառ դարձած մեկին՝ անկախ նրանից դրա դիմաց վճարվել են, թե՞ ոչ։ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է եթե անգամ նման մեկ մարդ լիներ Հայաստանում։ Այդպես դիմավորում են հաղթանակ կերտած պետության ղեկավարին, այլ ոչ թե դավաճանին եւ ժողովրդին ու երկիրը թշնամու առաջ նվաստացրածին։
Միակ եզրակացությունը, որ կարող եմ անել՝ այդ մարդիկ եւ Հայաստանի իշխանությունը զավթած անձը ադրբեջանցիներ են, որոնք տոնում են իրենց հաղթանակը։
Պետք է ազատագրել մեր երկիրը նրանցից։
Հ.Գ. Վստահելի աղբյուրից տեղեկացա, որ դավաճանին դիմավորողները տվյալ գյուղերի բնակիչները չեն, այլ նրա հետ շրջող եւ մասովկա ապահովող անձիք»,- գրել է նա։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները