Ադրբեջանը հայկական կողմի է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ադրբեջանը հայկական կողմի է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին։ Գրառման մեջ ասվում է․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն