Իսկ ինչու էր վարչապետ ներկայացող անձն շտապում ընտրությունները նախաձեռնել 2018-ի դեկտեմբերին, այլ ոչ թե մյուս տարվա ամռանը. Դանիելյան
Նաև հետաքրքրական է, թե ինչ էր ակնարկում Բոլթոնը, երբ ասում էր, թե այդ անձին՝ գործող վարչապետին հարցրել է, թե որն է իր հաջողության գաղտնիքը։ Կարծես թե պատասխանը հետևյալն է, քեզ դարձրել ենք վարչապետ ու դու Արցախի հարցում ունես ստանձնած պարտավորություններ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«2018-ին Ազատության ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոն.
«Այսօրվա հանգամանքներն ընդգծում են, որ կարեւոր է երկու հակամարտ կողմերը համաձայնության գան ղարբաղյան համակարտության հարցում։ Երբ դա տեղի ունենա, միանգամից կբացվի հայ-ադրբերջանական սահմանը։ Համոզված եմ, որ կբացվի նաեւ հայ-թուրքական սահմանը»։
Նույն ժամանակ ԱՄՆ-ի Ադրբեջանում նախկին դեսպան Կոզլարիչն ասել էր, որ «Հայաստանում ընտրական գործընթացի ավարտից հետո կարող է բացվել ոչ թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն, այլ հակառակը՝ պատերազմական գործողությունները»։
Հետաքրքիր է, որ բոլորը շեշտում էին 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների կապը արցախյան հակամարտության հանգուցալուծման հետ։ Բոլթոնը նաեւ ասել էր, որ ընտրություններից հետո սպասում է ղարաբաղյան խնդրում Փաշինյանի նոր նախաձեռնություններին։
Իսկ ինչո՞ւ էր վարչապետ ներկայացող անձն այդ ժամանակ շտապում ու ընտրությունները նախաձեռնում 2018-ի դեկտեմբերին, այլ ոչ թե մյուս տարվա ամռանը, կամ աշնանը, այն դեպքում, երբ իրենից նման նախաձեռնություններ էին սպասում, ինքը ո՞ւր էր շտապում։
Նաեւ հետաքրքրական է, թե ի՞նչ էր ակնարկում Բոլթոնը, երբ ասում էր, թե այդ անձին՝ գործող վարչապետին հարցրել է, թե որն է իր հաջողության գաղտնիքը։ Կարծես թե պատասխանը հետեւյալն է, քեզ դարձրել ենք վարչապետ ու դու Արցախի հարցում ունես ստանձնած պարտավորություններ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը