Հայաստանում կհետազոտեն Սեւանա լիճը
Հայաստանի ստորջրյա հետազոտությունների եւ դրայվինգի կենտրոնը 2010 թվականից սկսած արդեն 8-րդ տարին է հետազոտական արշավ է կազմակերպում Սեւանա լճում։ Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստորջրյա հետազոտությունների եւ դրայվինգի կենտրոնի ղեկավար, ջրասուզակ Կլոդ Թուլումջյանը։ Նա հավաստեց, որ Հայաստանի ստորջրյա հետազոտությունների եւ դրայվինգի կենտրոնը պատրաստ է համագործակցել գիտնականների ու ՀՀ բնապահպանության նախարարության հետ։
Երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանն ասաց, որ Սեւանա լճի հետ կապված բազմաթիվ խնդիրներ լուծման կարիք ունեն։ «Հատկապես անհանգստացնում է Սեւանա լճի հատակին աղբի առկայությունը։ Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով աղբը հայտնվել է լճի հատակին։ Հատակին նաեւ ձկնորսության համար նախատեսված իրեր են հայտնաբերվել»,-նշեց երկրաբանական գիտությունների դոկտորը։
Ավագյանը նաեւ ընդգծեց, որ Սեւանա լճի ուսումնասիրության ընթացքում իրենք գրեթե չեն հանդիպել վտառների, քանի որ դրանք շատ քիչ են։ Գիտնականի խոսքով՝ որոշ ձկնատեսակներ առհասարակ չեն հանդիպում։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը