Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել
«Հրապարակ» թերթը գրում է. «2019 թվականին «Քաղպայմանագիր» կուսակցությունը փակեց իր տարածքային կազմակերպությունները՝ թողնելով մեկը։ ՔՊ կարկառուն անդամ Վահագն Հովակիմյանը մեր թերթի հետ զրույցում չէր թաքցրել, որ «ծախսերն» են պատճառը, իշխող ուժն ընտրություններից հետո նպատակահարմար էր գտել հրաժարվել ավելորդ ծախսերից։
Սակայն այժմ այդ գրասենյակները վերաբացելու ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ ընտրություններին ընդառաջ։ Նիկոլ Փաշինյանը ժամկետ է սահմանել՝ մինչեւ մեկ ամսից բոլոր կառույցները պետք է վերաբացվեն, եւ սկսվեն կուսակցական ակտիվ շփումները։
Հետաքրքիր է՝ հետպատերազմյան սուղ ժամանակներում ինչու եւ ինչով է իշխանությունը վերաբացում գրասենյակները։ Դա տարածքների վարձ, աշխատողների աշխատավարձ եւ այլ ծախսեր է ենթադրում, եւ ի՞նչ իմաստ ունի այդքան գրասենյակ բացելը, եթե ճիշտ են հավաստիացումները, որ շարունակում են վայելել ժողովրդի աջակցությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ