Նաիրա Զոհրաբյանին դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ «ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթների պատճառով
Չի բացառվում, որ շուտով Նաիրա Զոհրաբյանին դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից
08:34, 26.01.2021
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, եւ չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաեւ առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է գրեթե ողջ կազմով։ «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կարեւոր հանդիպումներ կային»,- մեզ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նիստից առաջ դահլիճի մուտքի մոտ գերիների հետ կապված բողոքի ակցիա է արել՝ ձեռքին պաստառ․ «Միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»: Չնայած պնդումներին, թե խորհրդարանական դիվանագիտությունն աննախադեպ մակարդակի վրա է, ԵԽԽՎ օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որի վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, պաշտոնական տեղեկատվություն չկա, թե ինչու Ստրասբուրգ չմեկնեցին Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ «բոյկոտն» ավելի շուտ քաղաքական իմաստ ուներ, թերեւս, Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ չեն մասնակցելու:
Ավելին, իշխանական աղբյուրներից տեղեկացանք՝ չի բացառվում, որ շուտով Զոհրաբյանին ընդհանրապես դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ օգտվելով խորհրդարանական նոր «գործիքից»։ Դա կարտահայտվի նրանով, որ նոր ձեւավորվելիք էթիկայի հանձնաժողովը կքննի Զոհրաբյանի «ժեխ»-ի պատմությունը, եւ պատգամավորի վարքում հայտնաբերած խախտման հիմքով ԱԺ նախագահը նրան կհեռացնի պատվիրակության կազմից։
Եվ չնայած Արարատ Միրզոյանն օրեր առաջ չմասնակցեց Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու քվեարկությանը, սակայն Փաշինյանն է հանձնարարել դա անել, քանի որ «Զոհրաբյանն ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթներով կարող է վնասել ադրբեջանցիների հետ «խաղաղության պլատֆորմի» աշխատանքներին, չի բացառվում, որ առաջիկայում այդ պլատֆորմը կրկին օրակարգ բերվի»։ Մեր աղբյուրը կարծում է, որ Արարատ Միրզոյանը կկատարի հրահանգը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ