Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին
Շուշին բնիկ հայկական քաղաք է, որը Ադրբեջանի իշխանությունները փորձել են «ազատագրել» հայերից դեռեւս 1960-1970 թվականներին: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ 1916 թվականին Շուշիում եղել է 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը` այլ ազգությունների ներկայացուցիչներ:
«1920թ. մարտի 23-ի գիշերը թուրք մուսավաթականները բարբարոսաբար սպանել էին տասնյակ հազարավոր հայ բնակիչների»,- ասել է Սարգսյանը:
Սարգսյանի կարծիքով՝ այն փաստը, որ վերջին տարիներին Շուշին 90%-ով ադրբեջանական է եղել, «բոլորի համար փաստ դարձավ» միայն 60-70-ական թվականներին, երբ Հեյդար Ալիեւը Ադրբեջանում իշխանության եկավ:
«Նա փորձեց «մաքրել» Շուշին եւ Ղարաբաղը հայերից: Հայ բնակչությունը վտարվեց Շուշիից»,- ասել է քաղաքապետը` հավելելով, որ Շուշին պատմականորեն հայկական քաղաք է եղել, եւ դրա մասին անհրաժեշտ է անընդհատ եւ ամենուր խոսել:
Հիշեցնենք, որ օրերս հանրապետության խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե բանակցային ողջ գործընթացում չի եղել մի տարբերակ, ըստ որի ադրբեջանցի փախստականները չէին վերադառնալու Շուշի:
«Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- հայտարարել էր կառավարության ղեկավարը։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները