Ժողովրդավարության և այլ տերմիններով ուզում են կերակրել, բայց երբ իրական դիմակը հանում ենք, կարող ենք առանց վարանելու ասել, որ սա նեոբոլշևիզմ է. Նաթան արքեպիսկոպոս
Դեռևս դուրս չենք եկել պատերազմի արհավիրքի հոգեվիճակից, ես կարծում եմ, որ այն, ինչ ունենք, պատերազմի հետևանք չէ, պատերազմը պատճառ չէ, այլ հետևանք է՝ ուրիշ ավելի վտանգավոր ու կարևոր պատճառների. այսօր «Ձայն հայրենյաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ խոսելով պատերազմի պատճառների մասին:
«Այսօր ապրում ենք մի իրավիճակում, որ տերմիններ են դրել՝ գլոբալիզացիա, լիբերալիզացիա և այլն, և անընդհատ շահարկվում է, սպեկուլյացիայի է ենթարկվում ժողովուրդ հասկացությունը, բոլորը խոսում են ժողովրդի անունից, ո՞վ է այդ ժողովուրդը, ո՞ր չափն է այդ ժողովուրդը, որևէ մեկը չի ասում: Մեզ այդ տերմինների տակ՝ ժողովրդավարություն և այլն, ուզում են կերակրել, բայց երբ իրական դիմակը հանում ենք, այն շպարանքը, որը դրված է քաղաքական ծրագրերի վրա Հայաստանում իրագործելու համար, կարող ենք առանց վարանելու ասել՝ նեոբոլշևիզմն է, ոչ թե սոցիալիզմ, ոչ թե կոմունիզմ, այլ իրական նեոբոլշևիզմ է: Եթե լավ պրպտենք այդ շրջանի պատմությունը, ապա մեկը մեկին համընկնում է 1917-ը՝ 2018 թվականի հետ, 1920 թվականը՝ 2020 թվականի հետ նույն կարգախոսներով ու ամենակարևորրը՝ ամենանուրբ տեղին խփելով»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ դժբախտաբար մեր նման երկրների համար ժողովրդի հիմնական մասի տնտեսական, սոցիալական վիճակը միջինից ցածր է և ժողովրդի ամենանուրբ տեղն այն է, որ եթե մեկը քեզանից լավ է ապրում, ուրեմն գող է, քեզանից է գողանում և այդպես էլ հիմա է․ մարդկանց տնտեսական, սոցիալական վիճակը շահարկելով՝ կատարվում է հեղափոխություն։
«Նույնն էլ այսօր այստեղ է՝ հին ես՝ գող ես, անցյալ ես՝ հանցագործ ես: Եվ եթե տեսնեք հեղափոխությունները, հատկապես բոլշևիկյան հեղափոխությունն սկսվեց եկեղեցու դեմ պայքարով, որովհետև նպատակ ուներ ինքը նստել այդ տեղը, դառնալ փրկիչը, ինչպես այսօր տեսնում ենք, թե ովքեր են փրկիչները և ովքեր են փրկում: Կամ քեզանից գողացել են, նրա գլխին տուր՝ ունեցվածքը վերցրու և ոչ թե այդ ունեցվածքով երկրի տնտեսությունը զարգացրու, այլ մսխիր մինչև մյուսների գլխին կտան»:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ