Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջազգային դիվանագիտական պրակտիկայում դեսպանի պաշտոնում այս կամ այն թեկնածու նշանակման գործընթացը կարգավորվում է միջազգային նորմերով և ավանդույթներով, որոնց նկատմամբ պետությունները պետք է ցուցաբերեն հարգանք և պատասխանատվություն։
Այդ համատեքստում դեսպանի նշանակման գործընթացը պահվում է գաղտնի՝ մինչև օրենքով սահմանված կարգով որոշման կայացումն ու պաշտոնապես հրապարակումը։ Այսինքն, նախքան դեսպանընկալ երկրից դեսպանի թեկնածուի մասին ագրեմանի (դեսպանընկալ երկրի նախնական համաձայնության կամ առարկության բացակայության) ստացումը, նշանակող երկրի կողմից դա պետք է գաղտնի պահվի։
Հակառակ պարագայում, դեսպանի հավանական թեկնածուի նշանակման հանրայնացումը, տեղական մամուլում քննարկումները, կարող է դիտարկվել որպես ճնշում դեսպանընկալ երկրի իշխանությունների վրա, ինչը դիվանագիտական նորմերի և ավանդույթների կոպիտ խախտում է։ Չմոռանանք նաև, որ պետական գաղտնիքի հրապարակումը քրեական հանցագործություն է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր հանդիսացող մի անմիտ արարած, ըստ էության, հաստատել է իր՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու մամուլում տարածված տեղեկությունը՝ խախտելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն ու դիվանագիտական նորմերը։ Միայն դա բավարար է նրան ոչ միայն դիվանագիտությունից հեռու պահելու, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Հ․Գ․ Ժամանակակից հայկական դիվանագիտության խնդիրների մասին խոսելու առիթ կարծում եմ դեռ կունենամ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը