Փաշինյանը Մակունցին նշանակում է ԱՄՆ-ում, Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան. ագրեմաններն արդեն կառավարությունում են
Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, հոկտեմբերից ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ալիևի ներկայացուցչի հետ: Մենք գրել էինք, որ ադրբեջանական կողմը պահանջել է, որպեսզի Փաշինյանի կապավորը լինի պաշտոնատար անձ և դրանով է պայմանավորված Նազարյանի ամուսնուն դեսպան նշանակելը:
Իսկ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին ԱԳՆ-ում երեկ իմացել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառումից: Նախարար Արա Այվազյանն ամեն ինչ արել է, որպեսզի տեղեկությունը գաղտնի պահվի: Լուրն իմանալուց հետո, մի շարք կադրային դիվանագետներ հաշիվ են պահանջել նախարարից՝ անգելենի ուսուցչուհի Մակունցի նշանակման կապակցությամբ, վերջինս ասել է, թե Մակունցը Փաշինյանի յուրայինն է, ինքը դիմադրել է, բայց չի կարողացել կանխել:
ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունում բունտ է հասունանում: Այվազյանին մեղադրում են դիվանագետներին առաջ մղելու փոխարեն, Փաշինյանի անտրամաբանական կապրիզներին հնազանդվելու մեջ: Ըմբոստացած դիվանագետներից մեկը, որի անունը չենք հրապարկում, նախարարին անվանել է «թուլամորթ»՝ երաշխավորելով, որ Այվազյանի նման անողնաշար պահվածքի պատճառով նախարարությունից կադրային մեծ արտահոսք է լինելու:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ