Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ
1944-ին Բրետոն Վուդյան դրամական համակարգի ստեղծման քաղաքական մոտիվներից մեկը նրա գիտակցումն էր, որ առաջին համաշխարհայինից հետո տնտեսական խնդիրների լուծման ձախողումն էր, որ հանգեցրեց երկրորդ համաշխարհայինին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
«Բազում անգամներ նշել եմ, որ պատերազմները ռեսուրսների շուրջ է, հետևաբար դրանց ծագումը տնտեսական է: Իսկ մենք մեր առջև ծառացած տնտեսական մարտահրավերները չենք լուծում՝ ընկնելով կարճաժամկետ, այն է պահի մանր հարցերի հետևից, օրինակ, ինչ-որ անիմաստ տնտեսական աճեր ցույց տալու:
Արդյունքում, դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ: Սկզբում մաշացումը լինելու է տնտեսապես, իսկ հետո պատերազմով: Եվ այս պտույտը շարունակաբար կրկնվելու է, մինչև ավարտվենք: Առաջին պտույտը արդեն եղավ: Հիմա հաջորդի մեջ ենք մտել: Սրան ասում են նաև հոռի շրջան:
Եթե այս գիտակցությունը ունեցողներ կան, իմացեք, որ իրար հետ անելիք ունենք: Եթե չկան կամ շատ քիչ ենք, պետությունը առաջիկա 1-2 տասնամյակում կդադարի: Սա պեսիմիզմ չէ, սա կոչվում է իրատեսություն»,- գրել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը