Այս նշանակումով կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ
ՎԵՐՋԱՊԵՍ
Իրականացավ կանխատեսելին՝ քաղաքականապես չեզոք իրավաբան, ականավոր գիտնական, բացառիկ անբասիր կենսագրությամբ, հայտնի իր արդարամտությամբ, ընտրակեղծիքների դեմ կյանքի գնով պայքարող,բացարձակապես զերծ կոռուպցիայից,հանուն մարդու իրավունքների, հատկապես խոշտանգումների դեմ անմնացորդ պայքարող,նախկին՝ հանցագործ, թալանչի իշխանությունների հետ որևէ կապ չունեցող, ասկետիկ, համեստ կյանքով ապրող, հայրենիքին անմնացորդ նվիրյալ Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց, ներեցեք ընտրվեց Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ Այս նշանակումով, վերջնականապես փարատվեց բոլոր կասկածամիտների, ընդդիմադիրների մտահոգությունները, թե իբր վարչապետը փորձում է իրեն հնազանդեցնել դատական իշխանությունը։ Շախմատային լեզվով ասած, վարչապետն այս նշանակումով, ևս մեկ անգամ ներեցեք ՝ ընտրությունով, մատ արեց բոլոր նրանց, ովքեր պահանջում են նրա հրաժարականը։ Չէ՞ որ, ողջ քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական երկրները կնախանձեին ունենալ այդ մակարդակի մասնագետ-իրավաբան։ Եվ Գագիկ Ջհանգիրյանը, որպես նվիրյալ հայրենասեր մերժել է բոլոր եվրոպական երկրների, ԱՄՆ-ի հրավերները՝ նշանակվելու այդ երկրների բարձր դատական պաշտոններում։ Այս նշանակումով այլևս ոչ մի հանցագործություն, նույնիսկ հանցագործության մասին մտադրություն, հատկապես ուղղված վարչապետին պաշտոնանկ անելու, քննադատելու մասին, խստորեն պատժվելու է։Կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք , ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ։ Վերջապես Հայաստանի Հանրապետությունը արդեն մեծ քայլերով գնում է դեպի իրավական պետություն։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը