Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի Թեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն է Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Պիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Հայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի Չինաստան Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան

Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»
Արցախ

Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում

Դեռեւս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին այդ նպատակով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ), որն աշխարհում սփռված հայության հանգանակած գումարներով պետք է շենացներ Արցախը եւ զարգացման ծրագրեր իրականացներ աղետալի երկրաշարժից մեծապես տուժած Հայաստանում: Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գրեթե զուրկ է եղել ենթակառուցվածքներից, իսկ Արցախյան պատերազմից հետո եղածը վերածվել էր ավերակների կույտի: Այս մասին գրում է hetq.am-ը։

Հետագայում, հիմնադրամի ամենամյա մարաթոններին աջակցելուց բացի, Արցախում զարգացման ծրագրեր սկսեցին իրագործել հայկական այլ հիմնադրամներ ու անհատ ներդրողներ: Համայն հայության սիրո ու գուրգուրանքի երկիր Արցախն օրեցօր շենանում էր, մեծանում էր նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ներդրողների շրջանում: Վերջին տարիներին այն հայրենիք էր դառնում Սիրիայում ու Լիբանանում տները կորցրած հայության համար:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի օրվանից, համայն հայության հպարտությունը համարվող Արցախի հանրապետությունն այլ ճակատագիր ունեցավ: Պատերազմում պարտված Արցախը հարկադրված եղավ մեծ տարածքներ զիջել Ադրբեջանին: Դեկտեմբերի 9-ին Արցախի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը հրապարակեց Ադրբեջանի հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի հանրապետության համայնքների եւ բնակավայրերի ցանկը, 7 շրջանների 118 համայնք: Անցնող 28 տարիներին հայության հավաքական ջանքերով հսկայական ներդրումներ են արվել այդ բնակավայրերում, որի վայելողն այսուհետ թշնամին է լինելու:

hetq.am-ը ներկայացրել է Արցախի հանրապետության 7 շրջանների բնակավայրերում իրագործված զարգացման խոշոր ծրագրերը՝ ենթակառուցվածքների ստեղծում, հասարակական շինությունների կառուցում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանության, արվեստի եւ սպորտի բնագավառներում։ Ծրագրերն իրականացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին եւ այլք:

Ներդրումների մեծ ծավալը բաժին է ընկնում ՀՀՀ-ին, Ադրբեջանին հանձնված տարածքներում դրանց հանրագումարը, կայքի հաշվարկներով, կազմում է մոտ 110 մլն դոլար: 1992-1997 թթ.-ին իրականացված ծրագրերի գումարային արժեքը ներառված չէ այս հաշվարկում, քանի որ այդ թվականներին կատարված աշխատանքների ծախսերը հիմնադրամի հաշվետվություններում չեն առանձնացվել ըստ համայնքների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հետք»-ին տեղեկացրել է, որ 1992-95 թթ.-ին Արցախի Հանրապետության տնտեսության ենթակառուցվածքների վերականգնմանը, նորացմանը եւ հումանիտար ծրագրերին հատկացրել է 4 639 848 ԱՄՆ դոլար: Հիմնադրամը Արցախում ստեղծել է էնէրգետիկայի, ջրամատակարարման, ճանապարհաշինական ենթակառույցներ: Անդրանիկ խոշոր ծրագրերից են եղել Վաղուհաս գյուղի վերակառուցումը, Գորիս–Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցումը, Շուշի-Կարմիր Շուկա էլեկտրագծի կառուցումը, Բալուջա-Ստեփանակերտ ջրատարների կառուցումը եւ այլն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներդրումները հանձնված բնակավայրերում.

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվեց պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարություն, որից հետո Շուշիի շրջանից երեք համայնք՝ Շուշի քաղաքը, Քարին տակ եւ Քիրսավան գյուղերն անցան Ադրբեջանի ենթակայության: «Հայաստան» համահայկական հիմնադրամն (ՀՀՀ) անցնող 26 տարիներին խոշոր կապիտալ աշխատանքներ է իրականացրել Շուշի քաղաքում եւ Քարին տակ գյուղում:

ՀՀՀ-ի ներդրումները Ադրբեջանին հանձնված Հադրութի շրջանում

Հադրութում զարգացման ծրագրեր են իրականացրել «Հայաստան» հիմնադրամը եւ Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): ՀՀՀ-ն հիմնական ներդրումները կատարել է ենթակառուցվածքներ ստեղծելու, սոցիալական եւ առողջապահական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հայ բարեգործական ընդհանուր միության ներդրումները Հադրութում

ՀԲԸՄ-ի համար առաջնայինը Արցախի վերաբնակեցումն էր եւ 2002 թ.-ին սկսեց Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸՄ-ի Արցախը վերաբնակեցնելու ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել եւ վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետեւանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ Միությունը Նորաշենում կառուցել է 20 տուն, բուժկետ, մանկապարտեզ եւ դպրոց: Դպրոցը, որը նախատեսված է 80 աշակերտի համար, ունի ութ դասասենյակ, դահլիճ` նախատեսված տարբեր միջոցառումների համար եւ համակարգչային սենյակ։ Արցախում ՀԲԸՄ-ի կառուցած 30 տներում շուրջ 150 բնակիչ է ապրում։ Բարեշեն գյուղում կառուցել են 10 տուն:

Ներդրումները Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում

Քաշաթաղի վերաբնակեցումն սկսվեց պատերազմը դեռս չավարտված, պաշտոնական որոշումները կայացվել են 1993թ.-ի աշնանը: ԼՂՀ կառավարությունը 2001թ.-ին հաստատել էր վերաբնակեցման 10-ամյա ծրագիր, որտեղ հստակեցվում են վերաբնակեցման նպատակները եւ աշխարհագրական դիրքերը: Վերաբնակեցման 10-ամյա ծրագրով պիտի կառուցվեր 10 հազար բնակարան, 200 դպրոց, բուժհիմնարկներ, ջրագծեր, ճանապարհներ եւ այլն:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներդրումները Քաշաթաղի եւ Քարվաճառի (Շահումյանի շրջան) շրջաններում

Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում ամենախոշոր ներդրումները կատարել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունը: Նրանց հաշվարկներով ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 20 մլն դոլար, որի մեջ հաշվարկված չեն բարեգործական ծրագրերը։ 2009թ. Աղավնո գետի շրջանում սկսեցին փոքր հէկ-երի կառուցումը: 2011թ.-ին բացվեց «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանը, այնուհետեւ «Սյունիք-2», «Սյունիք-3»,«Սյունիք 4» հէկ-երը:

ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Մաթիլյանը hetq.am-ին ասել է, որ ՀՅԴ-ն կազմակերպել է ներդրումները եւ ի սկզբանե այն բիզնես նպատակ չի ունեցել։ Հէկ-երի շինարարության նպատակն առավելապես սոցիալական եւ ռազմավարական է եղել։ Այդ պատճառով բոլոր հէկերը նվազագույնը 25 բաժնետեր ունեն։ Ներդրողները կուսակցության անդամներն էին, որոնք պարբերաբար Հայաստանին օգնում էին եւ ասում էին, եթե երաշխիք են տալիս՝ այս տարբերակն էլ իրականացնենք։ «Աշխատել ենք շատ մարդ ներգրավել, հիմնականում, սփյուռքահայեր։ Ուղղակի տեղացիները ներգրավվել են այդ գործում որպես երաշխիք, որպեսզի սփյուռքահայությունը վստահություն ունենա ներդրումներ կատարելիս։ Ցանկանում էինք նախ՝ որոշակի քանակությամբ աշխատատեղեր ստեղծել, այս շրջաններում աշխուժացնել տնտեսական կյանքը, օրինակ ծառայել մնացած գործատերերի, դրամագլուխ ունեցողների համար»,- ասել է ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Մաթիլյանը:

Պրն Մաթիլյանն նշել է, որ ներդրողներն, իհարկե, մտահոգություն ունեին, քանի որ այդ տարածքների կարգավիճակը հստակեցված չէր: «Մենք ռիսկի գնալով նախաձեռնեցինք աշխատանքները եւ Քաշաթաղի շրջանում առաջին հէկի շինարարությունն սկսեցինք։ «Սյունիք-1»-ից հետո այլ ներդնողներ ընդգրկվեցին ծրագրում, որովհետեւ տեսան, որ որպես բիզնես ծրագիր հաջողվել է։ Քաշաթաղի շրջանում հէկերի հաջողված փորձից հետո այլ ներդրողներ էլ եկան եւ սկսեցին աշխատել»,- պատմել է Հ․ Մաթիլյանը։

Վերջինիս ասելով՝ միայն 4 հէկ կառուցելով 50 աշխատատեղ էին ստեղծել, ապահովում էին Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի 22%-ը, այսինքն՝ հէկերն այնքան էին արտադրում, ինչքան Արցախը Հայաստանից ստանում էր։ «Մենք դարձանք Արցախի հանրապետության ամենախոշոր հարկատուն, Քաշաթաղի ղեկավարությանն օգնել ենք բոլոր հարցերում: Հէկ-երից ստացված հասույթով Բերձոր քաղաքի լուսավորությունն իրականացրինք, խաղահրապարակ կառուցվեց, ստեղծեցինք «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, որին պարբերաբար նվիրատվություններ ենք արել»,- ասել է Հ. Մաթիլյանը։

Բացի այդ, Քաշաթաղում 4 տարի առաջ 10 հեկտար ընկույզի այգի են հիմնել, որն այս տարի պետք է բերք տար։ Տնկիներն արտասահմանից են բերել։

Նա ասել է, որ Քարվաճառի շրջանում նույն էներգետիկ ռեսուրսները կային, բայց չէր օգտագործվում։ Արցախի ղեկավարության առաջարկով այստեղ մի փոքր վտակի՝ Լեւ գետի վրա փոքր հէկ են կառուցել, դրանից հետո սկսվեցին մեծ ներդրումներ արվել, մեծ հէկեր կառուցվեցին եւ աշխատանքները բարեհաջող ընթանում էին մինչեւ Արցախի կապիտուլացիան։

Քարվաճառի Եղեգնուտ գյուղում ժամանակակից մանկապարտեզ են կառուցել մի բարերարի միջոցներով, որը հէկ-ում բաժնետեր էր եւ հավաքած գումարը նվիրաբերեց մանկապարտեզին։

Քարվաճառի Աղավնո գյուղում լիբանանահայ դաշնակցականների նեդրումով կառուցվեց Արիավանը: Ժամանակակից կոմունալ հարմարություններով 50 տուն կառուցեցին՝ իր տնամերձ հողամասով: Արիավանում բնակելի տները տրամադրվել են բազմազավակ ընտանիքներին, բանակում ավելի քան քսան տարի ծառայած սպաներին եւ այլ բնակիչների: Ենթակառուցվածքները նոր պետք է ստեղծվեին։ Բերձորի միջանցքի սկզբնամասում գտնվող գյուղը պատերազմից հետո զրկված է էլեկտրականությունից, բնական գազից, սակայն բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց տները եւ ստանձնել են գյուղի անվտանգության ապահովումը։

«ԱՐԻ» (Artsakh Roots Investment) ներդրումային հիմնադրամի երկրորդ խոշոր ծրագիրը «Սիդնեյ» թաղամասի կառուցումն էր Քարվաճառում։ «Սիդնեյ» թաղամասը կառուցվել էր հիմնականում լիբանանահայերի եւ ավստրալահայերի ներդրումներով, որոնք մոտ 500 հազար դոլար էին ներդրել «Սիդնեյը» կառուցելու համար: Թաղամասում ենթակառուցվածքներ ստեղծելու համար եւս երեք հարյուր հազար դոլար ներդրել էր Արցախի կառավարությունը: «Սիդնեյ» թաղամասը դեռեւս չէր բնակեցվել, 15 առանձնատներից 12-ն էր պատրաստ բնակության։

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներդրումները Քաշաթաղի շրջանում

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն իր աշխատանքներն Արցախում սկսել է 2003 թվականից: Ծրագրերը, հիմնականում, իրականացրել է Քաշաթաղի շրջանում, դրանք նպատակաուղղված են եղել վերաբնակեցմանը եւ տնտեսական զարգացմանը, որի համար ներդրվել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Կարեւորվել է դպրոցաշինությունը, բնակարանաշինությունը, տնտեսության զարգացումը, օժանդակությունը մշակույթին, պատմական հուշարձանների նորոգմանը եւ այլն: 2004 թ.-ին «Թուֆենկյան հիմնադրամը» Քաշաթաղում հիմնադրել է Առաջամուղ գյուղը: Դրանք 3-4 սենյականոց առանձնատներ են` կառուցված ներկայիս պահանջներին համապատասխան եւ կից հողամասերով: Յուրաքանչյուր տարի նախատեսված էր կառուցել 6 տուն՝ ընդհանուր թիվը նախատեսվում էր հասցնել 40-ի:

ՀԲԸՄ-ի ներդրումները Քարվաճառում

Բերձորի տարածաշրջանի բնակիչներին ՀԲԸՄ-ն հատկացրել է գյուղտեխնիկա՝ 3 տրակտոր, 2 շարքացան, սրսկիչներ եւ գյուղատնտեսական սարքավորումներ։ Այդ սարքավորումների համար հիմնվել է ավտոպարկ, կառուցվել է պահեստ։ Բերձորի շրջանում հիմնվել են ձիթենու այգիներ՝ 21,400 ձիթենու ծառ են նվիրել վերաբնակեցված 16 սիրիահայ եւ 15 տեղացի ընտանիքներին:

2020թ. նոյեմբերի 9-ի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ենթակայության անցան նաեւ Ասկերանի շրջանից 8 գյուղ (Ավետարանոց, Ակնաղբյուր, Արմենակավան, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ, Ուղտասար եւ Մոշխմհատ համայնքներ), Մարտակերտի շրջանից 8 գյուղ (Թալիշ, Մատաղիս, Հովտաշեն, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Հակաջուր, Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան) եւ Մարտունու շրջանից 7 գյուղ (Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Վազգենաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Ներքին Ճարտար քաղաքը):

Մարտակերտի շրջանի համայնքներում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Թալիշի վերածնունդ» ծրագրի շրջանակում գյուղում իրականացրել է լայնածավալ շինաշխատանքներ։ Մասնավորապես, կառուցվել է կենցաղի տուն, վերակառուցվել է 18 բնակելի տուն, համայնքային կենտրոնը, բուժկետը, ակումբը, հանդիսությունների սրահը, կառուցվել է 4,5 կմ երկարությամբ խմելու ջրի ցանցը, կոյուղին:

Հ․գ․- Սույն հրապարակման մեջ ներառված չեն հանձնված տարածքներում անհատների կատարած ներդրումները, որոնք բազմաթիվ են։