ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԱԺ աշխատակազմից մնալ օրենքի սահմաններում, չսահմանափակել լրագրողի աշխատանքը:Այս մասին հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Օրերս միջադեպ էր տեղի ունեցել Yerevan.today լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։Հայկ Սարգսյանը նախ քաշել էր Սյուզի Բադոյանի ձեռքից, ապա, խլելով բարձրախոսը լրագրողից, փակվել էր իր աշխատասենյակում։ Այդ միջադեպից հետո, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կարգի հրավիրել իր պատգամավորներին և բացառել նմանօրինակ պահվածքը։
«Իմ քայլը» խմբակցությունն, իր հերթին, ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեց, այլ օրեր անց պարզ դարձավ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը մանրախնդրությամբ է զբաղված․ ԱԺ պատգամավորի ոչ վայել պահվածքն անտեսում է և փորձում է ԱԺ հավատարմագրումից զրկել լրագրող Սյուզի Բադոյանին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում Սյուզի Բադոյանն ասաց, որ ԱԺ աշխատակազմը առաջարկել է փոխարինել իրեն մեկ այլ լրագրողով, որից հետո խմբագրությունը նշել է, որ իրենց աշխատանքային քաղաքականությունը իրենք են որոշում։
Փաստորեն, ԱԺ աշխատակազմը, չհասկանալով, որ իրավունք չունի միջամտելու լրատվականի աշխատանքային և խմբագրական քաղաքականությունը, փորձում է չարաշահել իր լիազորությունները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԱԺ աշխատակազմից մնալ օրենքի սահմաններում, չսահմանափակել լրագրողի աշխատանքը:
Այս հրապարակումը փոխանցվելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին»,-ասված է հայտարարության մեջ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը