Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Ե՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասին Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ Մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. Նեյմար Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. Վասիլև

Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համարՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. ՎասիլևԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունըՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերքԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՍեւաստոպոլում ռուս զինծառայողը կրակել է ծառայակցի եւ խաղաղ բնակիչների վրաՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 1000 հատ. ՊԵԿՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումԵրեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովըDAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբինSamsung-ի նոր անակնկալըՃամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերովԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակԿատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԹուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերըՍեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է ՆովոռոսիյսկԿյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ ՀովհաննիսյանըՎարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ ԹադևոսյանինՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումըՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձՎրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթիցՈւկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. ԶալուժնիԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըՈւղիղ. Աժ 9-րդ գումարման նիստըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԹրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնիցԻրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներիցՈւկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասինԻրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասինՈւկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանինՏեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցըՀՀ Կառավարության կազմըԵրևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. Փեզեշքիան
Մամուլ

Հայաստանին պետք է ոչ թե Սփյուռքի, այլ Ներգաղթի եւ հայրենադարձության նախարարություն

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները լուրջ ներուժ ունեն: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնք, կարծես թե, մոտակա տարիներին չեն լուծվելու: Իրանին այլընտրանքային ճանապարհներ են պետք, եւ այս պարագայում հայկական ուղղությունը ռազմավարական է դառնում:

Թե որքանով է դա մեզ պետք՝ առանձնապես ապացուցելու խնդիր չկա: Եթե մեր երկրի տարածքում կառուցվի նորմալ թողունակությամբ գազատար, առավել եւս` երկաթուղի, դա էական նշանակություն կունենա մեր տնտեսության համար: Եթե Հայաստանում եւ, ինչու չէ, նաեւ Արցախում լինեն իրանական կապիտալով ձեռնարկություններ, դա կարեւոր դեր կխաղա նաեւ անվտանգության առումով: Ինչն է դրան խանգարում:

Շատերը վստահ են, որ խնդիրը ոչ թե գումարների բացակայությունն է, այլ Ռուսաստանի հակազդեցությունը: Թերեւս դա այդպես է: Բայց: Ասելիքս հենց այդ «բայց»-ից հետո է: Կա երկու ճանապարհ՝ կա՛մ կշտամբել Ռուսաստանին, նեղանալ այդ երկրի ղեկավարությունից, մեղադրել նրան, կա՛մ հասկանալ, թե որն է այդ երկրի շահը, եւ փորձել բանակցությունների միջոցով մոտեցնել, համադրել այդ շահը Հայաստանի եւ Իրանի շահերի հետ:

Մինչդեռ Ռուսաստանի վերաբերյալ լուրջ վերլուծությունների փոխարեն մենք հիմնականում կարդում ենք կա՛մ անկապ «քլնգոցներ», կամ էլ Պուտինի իմաստությունը փառաբանող ձոներ: Թվերի եւ փաստերի հետ գործ ունեցող վերլուծական միտք, որպես այդպիսին, չկա, կա «քլնգող» կամ «փառաբանող» միտք, որից ոչ մի օգուտ չկա՝ բացի Ռուսաստանը սիրողների կամ ատողների սիրտը հովացնելուց:

Նույնը՝ ցանկացած խնդրի դեպքում: Վերցնենք թեկուզ ամենացավոտը՝ արտագաղթը: «Վայ-վույ, սաղ գնացին, էլ մարդ չմնաց, պատճառն ապաշնորհ, ապօրինի իշխանություններն են». այդ՝ 25 տարվա ընթացքում չփոխվող հռետորաբանությունը միանգամայն տեղին է նախընտրական ժամանակահատվածում, բայց համապետական ընտրություններ մոտակա հինգ տարիներին կարծես թե չեն լինելու: Հիմա իրենց խոսքը պետք է ասեն «քարոզչական պարտավորություններից» ազատված վերլուծաբանները՝ քանի հոգի է գնացել, սոցիալական որ շերտերի, որտեղ են հիմա նրանք, ինչով են զբաղված, ինչ հնարավորություն կա նրանց վերադարձնելու: Ինչպես կարելի է կազմակերպել ավանդական Սփյուռքի ներկայացուցիչների հայրենադարձությունը:

Ընդհանրապես, ինձ թվում է, Հայաստանին պետք է ոչ թե Սփյուռքի նախարարություն, որն անցկացնում է բազմաթիվ լավ կամ վատ միջոցառումներ սփյուռքահայերի համար, այլ Ներգաղթի եւ հայրենադարձության նախարարություն, որը կզբաղվի կոնկրետ խնդիրների վերլուծությամբ, եւ որի արդյունավետությունը կչափվի դրանց լուծմամբ:

Խորհրդային Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը հայրենիք գալու կոչ էր անում դրսում ապրող հայերին եւ չէր կարող նրանց համար ապահովել ոչ արդարություն, ոչ ժողովրդավարական կարգեր, ոչ էլ առավել եւս՝ բարեկեցիկ կյանք: Բայց ինչ-որ բան կար, որը մարդկանց բերում էր Հայաստան: Մյասնիկյանի հեռատեսությունը, կարծում եմ, նաեւ այն էր, որ նա հասկանում էր՝ պետք է հրավիրել նախեւառաջ մտավորականներին: Իսկ թե ինչու էր (եւ՝ է) հատկապես դա՛ կարեւոր՝ այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ»:

news.am