Մեկ այլ՝ «իմքայլական» իրականության մեջ
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, օրակարգում ներառված էր 46 հարց: Արտաքուստ սա քառօրյա նիստերի համար բավականին հագեցած օրակարգ է։ Սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ է, քանզի երկրի առաջ ծառացած եւ կենսական նշանակություն ունեցող հարցերից ոչ մեկը չկա։ Փաստացի պառլամենտական երկրի օրենսդիր մարմինը իր օրակարգում ներառում է ստեղծված իրադրության հետ ոչ մի աղերս չունեցող հարցերի մի ամբողջական խմբաքանակ, երբ երկրում տիրում է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, պետությունը կանգնած է տնտեսական կոլափսի եզրին, առկա է անվտանգային, սահմանային հարցերի, գերիներին առնչվող չլուծված խնդիրների անվերջ շարան։
Ավելին, երբ առաջարկվում է ԱԺ օրակարգում ներառել անհետ կորածների հայտնաբերման եւ գերիների վերադարձի, ինչպես նաեւ ռազմական գործողության ժամանակ եւ խաղաղ պայմաններում անհետ կորած, գերի ընկած պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված եւ կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ գերի ընկած քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու ու պետական նպաստ սահմանելու մասին նախագծեր, իշխանական խմբակցությունը միահամուռ դեմ է քվեարկում։
Փոխարենը իշխանության «կարկառուն» պատգամավորներից մեկը թիվ մեկ ամբիոնից հոխորտում է, թե «գերիների հարցը շահարկելն ընդամենն իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է», իսկ մեկ այլ պատգամավորուհի էլ վստահեցնում է, թե՝ «մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ եւ այդ խնդիրների անունը ընդդիմություն է»։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետներից մեկը, վիճակն իսկապես չափազանց ծանր է, իսկ «իմքայլականների» պահվածքը ցույց է տալիս, որ նրանք բացարձակ այլ իրականության մեջ են, որը ոչ մի աղերս չունի բուն իրականության հետ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...