2018-իՆ իշխանության եկած դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտները եւ ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները
2018-ից հետո դեգրադացիան թափ հավաքեց, որովհետեւ իշխանության եկած դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտները եւ ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես գրել է․
«Դեգրադացիա բառն առաջացել է լատիներեն gradior՝ քայլել բառից, որի առջեւ դնելով de նախածանցը, ստանում են քայլել ետ, ետընթաց, իջնել ներքեւ իմաստները։
Սակայն, դեգրադացիան եւս մի դիպուկ նկարագրություն ունի՝ օրգանիզմի պարզեցում, պրիմիտիվացում։ Օրինակ, կենսաբանության մեջ՝ օրգանիզմի բջիջների քայքայում եւ նրանց միջեւ եղած կապերի փլուզում։
Մինչեւ 2018 թվականը Հայաստանի դեգրադացիան թաքնված բնույթ ուներ։ Թաքնված չի նշանակում, որ մենք չէինք կռահում այդ գործընթացի առկայության մասին, այլ այն, որ այնուամենայնիվ կենտրոնաձիգ ուժը դեռ ավելի ուժեղ էր, քան կենտրոնախույսը ու հանրության բջիջները դեռ միասնական էին գոնե բացասական գործընթացների դեմ պայքարելու գործում։
2018-ից հետո դեգրադացիան թափ հավաքեց, որովհետեւ իշխանության եկած դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտները եւ ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները։
Հիմա մեզ ոչինչ չի միավորում, չկան չհեղինակազրկված ինստիտուտներ, պատկերացումներ ու նպատակներ։
Սա էր 2018-ին սկսվեց արդեն արագացված դեգրադացիոն գործընթացը։ Տեսեք «հեղափոխականներին» ու նրանց առաջնորդին, դրանք մտքի, պետականության զգացողության, պատասխանատվության պարզունակեցման նմուշներ են եւ որքան երկար ժամանակ դրանք մնան, դեգրադացիան կարող է անդառնալիության նշաձողը հատի»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...