Դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը, որով թույլատրվել է Խաչատուրյանի դեմ գործ հարուցել
Դատախազությունը բողոքարկել է Մոսկվայի Բասմանի դատարանի որոշումը, որով քննչական մարմնին թույլատրվել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործ հարուցել դուստրերի ծանակման եւ նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարելու վերաբերյալ, որոնք մեղադրվում են նրա սպանության մեջ: Աղջիկների փաստաբաններից Ալեքսեյ Լիպցերը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հստակեցրել է, որ վերահսկող գերատեսչության բողոքի քննությունը Մոսկվայի քաղաքային դատարանում նշանակված է հունվարի 25-ին:
«Դատախազությունը բողոքարկել է շրջանային դատարանի որոշումը: Հունվարի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանում տեղի կունենա վերահսկող գերատեսչության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը»,- ասել է պաշտպանը:
2020 թվականի դեկտեմբերի 4-ին Բասմանի դատարանը Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործի հարուցումը մահվան հիմքով մերժելու որոշում կայացրած քննիչի գործողությունները ճանաչել էր ապօրինի: Խաչատուրյանի դուստրերի պաշտպանների խոսքով՝ դատարանը ղեկավարվել էր այն հանգամանքով, որ միջնորդություն էր ստացվել նրա քույրեր Մարինա եւ Նաիրա Խչատուրյաններից, որով նրանք պնդել էին հետագա քննության անցկացումը հանգուցյալի պատվի վերականգնման նպատակով: Փաստաբան Յարոսլավ Պակուլինի խոսքով՝ Միխայիլ Խաչատուրյանի մահվան հիմքով նրա դեմ քրեական գործի մերժման որոշման մեջ նշված էր, որ նա իր դուստրերի նկատմամբ կիրառել է ե՛ւ ծանակում, ե՛ւ սեքսուալ բնույթի գործողություններ: Այս հանգամանքների ստուգումը քննիչը կատարել էր 2019 թվականի հունիսից մինչեւ 2020 թվականի փետրվար, եւ Միխայիլի ազգականները չեն ցանկացել քրեական գործի հարուցման համաձայնություն տալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ