Հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը
Այսօր լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ ներկայացվում էր, թե որքան լարված են նիկոլի ու քաղաքապետ Հայկի հարաբերությունները: Որ պատեհ-անպատեհ նա հայհոյում է Հայկին և բարձրաձայնում Հայկին քաղաքապետ դարձնելու սխալ լինելը:
Որ Հայկ Մարությանը Երևանի վատագույն քաղաքապետն է և ձախողել է մեր քաղաքի կառավարումը, խոսել եմ երկու տարուց ավելի: Որ մշտապես պահանջել եմ քաղաքապետի հրաժարականը երևանցիներին խաբելու համար, իմ կողմից եղել են բազմաթիվ հարցազրույցներ և հրապարակումներ: Հրաժարականի տրամաբանությունս նրանում էր, որ Երևանում կայանային նոր ընտրություններ՝ ոչ էյֆորիկ վիճակում:
Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք հիմա.
կա երկու տարբերակ՝
առաջինը, Հայկի հրաժարականի դեպքում, ընտրել ավագանու անդեմ ուսապարկերից մեկին ( քպ-ականներն են իրենց ցուցակներով ընտրվածներին համեմատում ուսապարկերի հետ): Այդ դեպքում Երևանից կմնան փլատակներ՝ Հայկ Մարությանից հետո դա կլինի վերջնական հարված Երևանին՝ մեր քաղաքին նիկոլը նոկաուտի կենթարկի:
Երկրորդ տարբերակը նոր ընտրություններն են: Ինչպես գիտենք բոլոր պետություններում ընտրություններ անցկացնելը սթրես է պետության համար: Ինչքան ամուր է պետական համակարգը, այնքան այդ սթրեսը պետությունը թեթև է տանում:
Արդյո՞ք մեր պետական համակարգն ամուր է, միանշանակ ո՛չ:
Այսինքն նոր ընտրության տանելով՝ նիկոլը նոկաուտի կենթարկի ամբողջ պետությունը:
Էնպես որ նիկոլը թող ոչ մի տեղ չփնտրի արկածախնդրություն, որովհետև բոլոր պրոբլեմների լուծումները սկսվելու են իր իսկ հրաժարականից հետո:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, մի անգամ ասել եմ իր անելիքները.
1. մեր հանրությունից ներողություն է խնդրում սև-սպիտակ թեզը առաջ քաշելու համար:
2. հենց ինքն է հրապարակային պահանջում իր «երբեմնի»ղեկավարի հրաժարականը:
3. մասնակցում է Արցախի ու մեր ամբողջ հայրենիքի համար քաղաքացիական անհնազանդություններին, չէ՞ որ 50 դրամի համար ինքը դա անում էր:
Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը