Հաղորդում հանցագործության մասին
Սույնով հաղորդում եմ, որ ես Երևանում եմ և դիտելով Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Գագիկ Ջհանգիրյանի հետ և լինելով 1995 թ․ խայտառակ ընտրությունների ուղղակի մասնակից նաև դրանց նախապատրաստման ընթացքում ՀՀՇ իշխանությունների կողմից կատարված անօրինականությունների վկա՝ հայտարարում եմ, որ վերոնշյալ երկուսն էլ դիմում են լկտի ստի, կեղծիքի ու հանրային ալիքով հանրությանը ենթարկում են կեղտոտ մանիպուլյացիաների։ Վերոնշյալ առաջինը ընտրակեղծիքների մասին իր հարցով կանխամտածված «շփոթում է» 1995 և 1996 թվականների ընտրական իրադարձությունները։ Դրանք տարբեր տեսակի կեղծիքներ են։ Առաջին անգամ ընտրությունները ՀՀ ում վերածվեցին մեծ կեղծիքի 1995 թվին, երբ վերոնշյալ երկրորդի կողմից ՓԱՍՏԱՑԻ կառավարվում էր ընտրություն կոչված ամբողջ ահավոր գործընթացը, այդ թվում՝ իր հրահանգով ընտրությունները երկու ժամով երկարացնելու բացարձակ անօրինական հրամանը, ընտրական կարուսելները, ընտրությանը կրիմինալի կազմակերպված և բանակի ստիպողաբար մասնակցությունը, ընտրատարածքներում ՀՀՇի օգտին կանխամտածված սխալ հաշվարկը և բազմաթիվ այլ կեղծիքներ, որոնք, կրկնում եմ՝ ղեկավարվում էին Գ․ Ջհանգիրյանի կողմից չնայած նա ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հանդիսանում էր դեռևս կոմունիստների ժամանակ ստեղծված ԿԸՀի տեղակալ։ Արդյունքում լկտիաբար ԱԺ անցան ու մեծամասնություն կազմեցին հանրությանը բոլորովին անծանոթ ՀՀՇի «նշանակակված» թեկնածուներն (ուշադրություն՝ ՔՊ ի հետ ներկայիս նմանությունը) ու մասնավորապես Վանո Սիրադեղյանի կողմից կարճ ժամկետում և շտապ ստեղծված կանանց խումբ, որը հետագայում վերածվեց,,Շամիրամ,, կոչված ԱԺ խմբացության։ Պատրաստ եմ տրամադրել այդ մասին այլ վկայություններ և փաստեր նշված իրադարձությունների մասին, որոնց շնորհիվ միաժամանակ կեղծվեց նաև ՀՀ առաջին Սահմանադրության ընդունումը՝ փաստացի «ոչ» ի փոխարեն ընդունվեց «այո»-ն։ Ընտրակեղծիքների «քերթողահայր» Գ․ Ջհանգիրյանի հայկական «know how» ն թարմ-թարմ օգտագործվեց նաև Ռուսաստանում ընտրությունների ընթացքում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը