Վարչապետ-բռնապետիկն անդրդվելի է. Նա շարունակում է Հայաստանի, որպես պետություն կործանելու հետևողական քաղաքականությունը
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ-բռնապետիկն անդրդվելի է։ Նա շարունակում է Հայաստանի , որպես պետություն կործանելու հետևողական քաղաքականությունը։ Արտաքին ոլորտում, Արցախի կորստից հետո, վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանական բանտերում շարունակում են տառապել մեր գերիները։ Եվ այս պայմաններում, Մեղրիի միջանցք՝ ևս մեկ նվեր թշնամուն։ Եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, շուտով, շատ շուտով , արդեն Հայաստան կոչվող տարածքում տեր ու տիրակալ կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները։
Հարց․ Իսկ ինչու՞ այս ծրագրերը չպետք է իրականանան։ Կա՞ արդյոք այս ամենին լուրջ դիմադրություն։ Եթե լիներ, ապա ներքին կյանքում, բռնապետիկն այդքան չէր ցինիկանա և ձեռնամուխ չէր լինի դատարանների վերջնական կործանմանը, ստեղծելով, նոր՝ «քաղաքական հետապնդումների» մասնագիտացված դատարաններ, չէր նշանակի ընտրակեղծիքների ռահվիրա Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահ։ Իսկ, ի՞նչ եք կարծում, հեռուստահեռարձակման մրցույթի արդյունքներն ինչպիսի՞ն են լինելու։ Կասկածու՞մ եք, եթերազրկվելու են բոլոր ոչ իշխանահաճո ալիքները, փոխարենը 1in.am –ական աղբ է լցվելու եթեր։ Նույնպես շուտով, շատ շուտով բանտերը կլցվեն բոլոր ընդդիմադիր գործիչներով։ Այսինքն, պետության կործանումն ընթանում է և արտաքին և ներքին քաղաքական կյանքում։
Այնպես որ, տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներ,նկատի ունեմ, բոլորին, ովքեր գիտակցում են պետության կործանումը, շտապել է պետք և առաջ ընկնել վերը նկարագրված «շուտով»-ներից, հապաղելը Հայաստանի վերջն է, որին դուք բանտի ճաղավանդակներից կհետևեք։
Հիշեցի ,2003թ․ ՀՀ նախագահի թեկնածու, հետագայում ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հանրահավաքներում հնչեցրած խոսքը․ «Միայն սահմանադրական ճանապարհով։ Մենք գիտենք ինչ ենք անելու, ոնց ենք անելու, ումով ենք անելու․․․» ,․․․ով է մեզ անելու․․․


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը