Լեւանդովսկի․ Կիմիխը կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը
Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող, 2020թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (ՖԻՖԱ) Ռոբերտ Լեւանդովսկին նշել է Գերմանիայում հանդես եկող երիտասարդ խաղացողի, որն ապագայում կարող է դառնալ լավագույնն աշխարհում։
«Եթե խոսենք երիտասարդների մասին, ապա լավագույնը դառնալու ներուժ ունի Ջոշուա Կիմիխը։ Կարծում եմ՝ նա կարող է դա անել։
Գերմանիայում շատ են տաղանդավոր երիտասարդ խաղացողները։ Միայն նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն իրենց տաղանդը։ Հրաշալի կլինի, որ լավագույնն աշխարհում լինի Գերմանիայից»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bild-ը։
Marca-ի վարկածով, 2020 թվականին Գերմանիայի հավաքականի եւ «Բավարիայի» 25-ամյա կիսապաշտպան Կիմիխը ճանաչվել էր աշխարհի երկրորդ լավագույնը՝ զիջելով միայն Լեւանդովսկուն։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա