Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն
Գործող իրավակարգավորումներով դատավորի թեկնածուի ուսումնառության նվազագույն ժամկետը սահմանված է 7 ամիս, իսկ փորձաշրջանի տևողությունը՝ 3 ամիս: Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։
«Հերթական հետքայլը։
Ինչպես գիտեք, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որով նախատեսվում է՝
- մինչդատական քրեական վարույթի գործերի (այդ թվում՝ կալանքների, գաղտնալսումների հարցերով) և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք կներգրավվեն արտահերթ կարգով նշանակվող նոր դատավորներից կամ «վեթթինգ» անցած գործող դատավորներից.
- ավելացնել դատավորների թվակազմը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 21-ով, իսկ վերաքննիչ քրեական դատարանում 3-ով.
- նոր դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցումը և փորձաշրջանն իրականացնել երկամսյա ժամկետում:
Այս նախագծային փաթեթը խնդրահարույց է և չի պարունակում բավարար հիմնավորում:
Մասնավորապես,
- երկամսյա ժամկետում նոր դատավոր «պատրաստելու» քաղաքականությունը հարվածելու է արհեստավարժ դատավորներ ունենալու հանրային շահին.
- Երևան քաղաքում մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը միայն «նոր դատավորներին» (այդ թվում՝ վեթթինգ անցած) վերապահելու մոտեցումը կարող է բացատրվել միայն քաղաքական բաղադրիչով, որը նպատակ է հետապնդում ավելի վերահսկելի դարձնել հատկապես կալանքի սանկցիաների մասով դատավորների որոշումները, որոնք վերջին շրջանում իշխանահաճո չեն:
Հիշեցնեմ, որ գործող իրավակարգավորումներով դատավորի թեկնածուի ուսումնառության նվազագույն ժամկետը սահմանված է 7 ամիս, իսկ փորձաշրջանի տևողությունը՝ 3 ամիս:
Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն»,- գրել է Արա Զոհրաբյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը