Օղու շշով հարվածել է եկեղեցու պահակին. Ժամեր անց վերադարձել է, դաժանաբար ծեծել պահակին, ապա խեղդելով սպանել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գտնվող եկեղեցու պահակի սպանության դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը գնացել է «Սարալանջ» թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու բակ՝ լվացվելու, որտեղ անձնական հարցի շուրջ նրա և եկեղեցու պահակի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 68-ամյա տղամարդը օղու շշով հարվածել է պահակի գլխին և վերջինս վայր է ընկել:
68-ամյա տղամարդը հեռացել է, սակայն նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, վերադարձել է եկեղեցու բակ, նույն հարցի շուրջ վիճաբանել պահակի հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև բազալտե սալիկով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին: Այնուհետև շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ ձեռքերով սեղմել է նրա պարանոցը և առաջացրել է մեխանիկական շնչահեղձություն՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով եկեղեցու պահակին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք