Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Ե՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասին Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ Մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. Նեյմար Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համարՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. ՎասիլևԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունըՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերքԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՍեւաստոպոլում ռուս զինծառայողը կրակել է ծառայակցի եւ խաղաղ բնակիչների վրաՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 1000 հատ. ՊԵԿՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումԵրեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովըDAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբինSamsung-ի նոր անակնկալըՃամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերովԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակԿատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԹուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերըՍեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է ՆովոռոսիյսկԿյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ ՀովհաննիսյանըՎարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ ԹադևոսյանինՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումըՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձՎրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթիցՈւկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. ԶալուժնիԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըՈւղիղ. Աժ 9-րդ գումարման նիստըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԹրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնիցԻրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներիցՈւկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասինԻրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասինՈւկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանինՏեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցըՀՀ Կառավարության կազմըԵրևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հայաստան

«Կներկայացնեմ իրական պատճառը». Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը նախնական քննության ընթացքում ապօրինի ազատազրկման եւ հիմնական իրավունքների խախտումների մասին

20 տարի հանդիսանալով Հայաստանում առաջին անկախ ռադիոկայանի ղեկավար՝ ես հետևողականորեն և նպատակաուղղված կերպով պայքարում եմ Հայաստանում Մարդու հիմնարար Իրավունքների, խոսքի ազատության իրականացման, հայ ժողովրդի խաղաղ ապրելու եւ ազատ զարգանալու իրավունքի համար։ Իմ անձնական հավատամքն է հանրային նպատակներին հասնելը ոչ բռնի պայքարի միջոցով, ինչը ես բազմիցս վերահաստատել եմ թե հրապարակված հոդվածներում, թե ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, թե հանրահավաքներում ներկայացված ելույթներում, թե խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ, թե քաղաքացիական անհնազանդության դրսեւորման միջոցով։
Իմ քաղաքական հայացքներին հակառակ, ինձ մեղադրում են էքստրեմիստական դրսեւորումներով բռնություն կատարելու մեջ: Նախնական քննության ընթացքում տասնվեց դռնփակ դատական նիստերում պաշտպաններիս հետ միասին առարկել եմ այս զրպարտության դեմ եւ պահանջել եմ իմ ազատ արձակումը: Այսօր, երբ այլեւս կաշկանդված չեմ պաշտպանել նախնական քննության գաղտնիությունը, անհրաժեշտ եմ համարում իրազեկել հանրությանը ապօրինի ազատազրկման եւ հիմնարար իրավունքների խախտումների փաստերի մասին:
Սարի թաղում անցյալ տարվա հուլիսի 29-ին խաղաղ ցույցը ցրելուց հետո ինձ ձերբակալեցին անհիմն մեղադրանքով, իբր հրահանգել եմ քաղաքացիներին քարեր նետել ոստիկանների վրա: Կեղծ մեղադրանքը հիմնավորելու համար ոստիկանությունը դիմեց արհեստական ապացույցներ ստեղծելու գործողություններին: Դեպքից 3 օր հետո ոստիկանությունը քննությանը ներկայացրեց 55 ռետինե մահակ եւ 17 վահան՝ պնդելով, որ այդ մահակների ծայրամասերը եւ վահանների ներսի կողմից գտնվող բռնակները վնասվել են ցուցարարների կողմից նետված քարերից: Դեպքից 3 շաբաթ անց, ոստիկանները զանգվածաբար հիշեցին, որ ֆիզիկական ցավ են ապրել ցույցը ցրելու ժամանակ իրենց վրա նետված քարերից եւ թեպետ չունեին մարմնական վնասվածքներ, քննիչի կողմից ճանաչվեցին տուժողներ:
Այսպիսով, օգոստոս ամսվա ընթացքում թղթի վրա ստեղծվեց զանգվածային անկարգությունների արհեստական պատկեր՝ իր մեղադրյալներով, տուժողներով եւ վնասված գույքով: Սակայն այդ սուտ պատկերը հերքվեց արդեն սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ փաստաբան Կարեն Մեժլումյանի կողմից ներգրավված վկաները, այդ թվում «a1plus.am», «civilnet.am», «1in.am» լրատվական կայքերի լրագրողները իրենց տված ցուցմունքներում հերքեցին առաջադրված մեղադրանքները: Վկաների ցուցմունքները եւ լրատվամիջոցների կողմից այդ օրվա ուղիղ եթերով հրապարակված տեսագրությունները հաստատեցին, որ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ չեն եղել, իսկ ոստիկանությունը, ցուցարարների շարքում իր ներդրած աշխատակիցների միջոցով, փորձ է արել բախում հրահրել ոստիկանների դեմ հատուկ միջոցներ կիրառելու նպատակով: Դատարանը հրաժարվեց ուսումնասիրել հիմնավոր կասկածը հերքող ու ոստիկանության ղեկավարության համար վտանգավոր այդ ապացույցները եւ հայտարարեց, որ կալանքի հարցը քննարկելու ժամանակ «իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորությանը»: Այսպիսով, ստացվեց, որ Հայաստանում դատարանը չի կարող ազատ արձակել անհիմն կալանավորված մարդուն, նույնիսկ նրա անմեղությունը, ալիբին հաստատող ապացույցների առկայության դեպքում: Այս փաստը վկայում է, որ ձեւական բնույթ է կրում սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի միջազգային պարտավորությունները, որի համաձայն «անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը»:
Քրեական հետապնդումը փլուզումից փրկելու համար, ոստիկանությունը հոկտեմբեր ամսին ստիպված եղավ ստեղծել նոր արհեստական ապացույցներ եւ որպես վկա գործում ներգրավեցին երկու ոստիկանական առերեւույթ գործակալների: Նոր վկաների ակնհայտ սուտ ցուցմունքների համաձայն, հուլիսի 29-ին, ես ծրագրավորել եմ կազմակերպել Երեւանում այնպիսի ճակատամարտ, որին կնախանձեին Տիգրան Մեծը եւ Վարդան Մամիկոնյանը: Երբ ինչ-որ մի պնդում ակնհայտորեն դուրս է գալիս ողջամտության շրջանակից, ապա այն անխուսափելիորեն արժանանում է հեգնանքի: Նոր վկաները, բացի այն, որ անցյալում ունեցել են դատվածություն, մեկը՝ փաստաթղթերի կեղծման եւ խարդախության, մյուսը՝ գողության համար, նաեւ հաշվառված են հոգեբուժական հիմնարկներում: Այդ պատճառով քննությունը դեկտեմբերից մինչեւ մարտ ամիս դոփում էր տեղում, քանի որ դատահոգեբուժական փորձագետները որոնում էին եղանակ, ինչպես հիմնավորել, որ «շիզոֆրենիա, անձի պարանոյիդ խանգարում» ախտորոշմամբ փսիխոպատ համարվող անձնավորությունը եւ «խրոնիկական ալկոգոլիզմ» նարկոլոգիական հիվանդություն ունեցող անձինք կարող են հանդես գալ, որպես լիարժեք վկաներ: Նախնական քննությունը տեղից շարժվեց ընտրություններից հետո, երբ զինվելով հակասական եւ խիստ կասկածելի փորձագիտական եզրակացություններով, սոսկ ենթադրությունների հիման վրա քննիչը մեղադրեց ինձ զինվելու, պատանդներ վերցնելու, շենքեր գրավելու փորձ կատարելու մեջ: Բնականաբար, այդ անհիմն եւ անօրինական մեղադրանքներին ի պատասխան, պաշտպանությունը միջնորդեց հարցաքննել իմ դեմ տրված սուտ ցուցմունքները հերքող նոր վկաներին եւ կատարել փաստերի ստուգման համար անհրաժեշտ գործողություններ: Վարույթն իրականացնող մարմինը մերժեց մեր բոլոր միջնորդությունները, պատճառաբանելով, որ մեղադրանքը հերքող ապացույցներ ուսումնասիրելու եւ վկաներին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, քանի որ գործում եղած ապացույցները, ըստ իրենց, բավարար են մեղադրանքը հիմնավորելու համար:
Բացի այն, որ քննիչը մերժեց կամ ընդհանրապես հրաժարվեց քննարկել իմ կողմից նոր վկաներ ներգրավելու հարցը, գործում արդեն ներգրաված իմ անմեղությունը հաստատող վկաներին նա նույնիսկ հրաժարվեց ընդգրկել դատարան կանչվող անձանց ցանկում: Այս փաստը վկայում է, որ ձեւական բնույթ է կրում սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի միջազգային պարտավորությունը, որի համաձայն «հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի իրավունք, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն եւ հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տվող անձինք»: Փաստ է նաեւ, որ ձեւական է քննիչի եւ դատախազի օրենքով սահմանված պարտականությունը՝ մանրակրկիտ ուսումնասիրել մեղադրվողին արդարացնող ապացույցները:
Գործի նյութերին ծանոթանալու արդյունքում ի հայտ եկավ, որ դեռևս 2016թ. հունիսի 20-ին ոստիկանությունը դիմել է դատարան՝ իմ հեռախոսահամարը գաղտնալսելու թույլատվություն ստանալու համար: Ըստ ոստիկանության միջնորդության, ես՝ Անդրիաս Ղուկասյանս «ս.թ. (այսինքն՝ 2016թ-ի) դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեում եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում, ծրագրավորում է հայտարարված քաղաքացիական անհնազանդության միջոցները վերածել զանգվածային անկարգությունների» եւ նրա հեռախոսահամարի գաղտնալսումը «թույլ կտա կանխել նախատեսվող հանցագործությունը»:
Ըստ ոստիկանության այս տարօրինակ փաստաթղթի, կամ Հայաստանում 2016թ. դեկտեմբերի 6-ին պետք է տեղի ունենար նոր հանրաքվե, որի մասին հանրությունը տեղյակ չի եղել, կամ, եթե խոսքը գնում է 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին, ապա մնում է տարակուսել՝ ինչպես կարելի է 2016թ. հունիսի 20-ին կանխել «նախապատրաստվող հանցագործությունը», որը տեղի չի ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին եւ դրան նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածներում:
Դատարանը բավարարեց ոստիկանության ակնհայտ սուտ եւ անհեթեթ միջնորդությունը եւ թույլատրեց իմ հեռախոսահամարի գաղտնալսումը: Այս փաստը վկայում է, որ Հայաստանում սահմանադրությամբ միջազգայնորեն ճանաչված «մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության իրավունքը» նույնպես կրում է ձեւական բնույթ:
Գործի նյութերից նաեւ պարզվեց, որ իմ ֆեյսբուքյան նամակագրությունը ստանալու համար ոստիկանությունը ներկայացրել է քննությանը ակնհայտ սուտ տեղեկություն, վերագրելով, որ մի ընկերոջ հեռախոսահամարը պատկանում է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին: Այդ սուտ տեղեկության հիման վրա դատարանը թույլատրել է ստանալ իմ ֆեյսբուքյան նամակագրությունը, իսկ դրա հիման վրա միջազգային կոնվենցիայի համաձայն Հայաստանի պատկան մարմինները դիմեցին ԱՄՆ-ի իշխանություններին՝ իմ նամակագրությունը տրամադրելու պահանջով: Այս բոլոր փաստերը վկայում են, որ արհեստական ապացույցներ ստեղծելու միջոցով, Հայաստանի իրավապահ մարմինները խախտում են մարդու հիմնարար իրավունքները եւ նույնիսկ խաբեության միջոցով, այդ իրավախախտ գործողություններում ներգրավում են նաեւ այլ պետությունների իշխանություններին:
Նախնական քննության ընթացքում, քննիչը ցանկացել է ինձանից ճշտել ընդամենը երկու հարց. Ինչու՞ եմ մասնակցել հանրահավաքներին եւ երթերին եւ ինչու՞ կոչով չեմ դիմել «Սասնա Ծռերին»՝ զենքերը վայր դնել եւ հանձնվել: Այս հանգամանքը բացահայտում է այն փաստը, որ իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր գործունեությունը դիտվում է որպես քրեական հետապնդման համար բավարար հիմք:
Երբ երկրում փլուզված է արդարադատությունը, որպես իրական դատարան կարող է հանդես գալ միայն ժողովուրդը: Այդ պատճառով, դատաքաննության ժամանակ «Հարգելի դատարան» խոսքերով դիմելու եմ ժողովրդին, ինչպես նաեւ ժողովրդի առջեւ իմ հարգանքը մատուցելու եմ ոտքի կանգնելով: Դատաքննության ժամանակ ժողովրդին եմ ներկայացնելու իմ նկատմամբ քրեական հետապդման իրական պատճառները:
Հայաստանի իշխանությունները համոզում են միջազգային հանրությանը, որ անցյալ տարվա հուլիսյան իրադարձությունների հետ կապված կատարվում է անաչառ, արդար դատաքննություն: Ես ներկայացրերի մի քանի փաստեր այդ սուտը բացահայտելու համար, իսկ ողջ ճմարտությունը բնականաբար ի հայտ է գալու դատաքննության ժամանակ: