Երկրի իշխանությունը զավթած խունտան շարունակում է հանցագործություններ իրականացնել
Երկրի իշխանությունը զավթած խունտան շարունակում է մի շարք հանցագործություններ իրականացնել՝ խախտելով մեր երկրի տարածքային ամբողջականությունը, Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է մեկուսարանում լիներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային փոփոխություններին։ Նրա դիտարկմամբ՝ սահմանադրական կարգի տապալմամբ իշխանությունները հող են հանձնում՝ վտանգելով մեր պետականությունը։
Զուտ փաստերով եթե առաջնորդվենք, ադրբեջանական կողմի հետ կա բանավոր պայմանավորվածություն։ Ունենք իրավիճակ, երբ ադրբեջանական զորամիավորումները գալիս են, մտնում են լրացուցիչ տարածքներ, որոնք նախատեսված չեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, և ունենք փաստացի իրավիճակ, որ հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության, որևէ կերպ չի դիմադրում լրացուցիչ զավթողական քաղաքականությանը։ Սա հանցագործություն է»,-ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Փաշինյանից պահանջում է անհապաղ հրապարակել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված, Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները՝ Գոհար Մելոյանը նշեց․
«Ինչ նշված ստորաքարշ հայտարարության տեքստը տարածվեց, պարբերաբար իմ հայտարարություններում հանդես եմ եկել կոչով՝ հրապարկել, թե դրանից զատ ինչ տեքստ կա, ենթադրելի էր նաև, որ այն պետք է նաև հավելված ունենար, քանի որ բացի հայկական կողմի համար ստորաքարշ հիմնական կետերից, նաև այլ գործընթացներ իրականացվեցին, նույն Փաշինյանն ու իշխանությունները չեն փորձում կանխել, նույնը Կապանի դեպքերի ժամանակ էր, նույնը՝ Շուռնուխ գյուղի հետ կապված։ Կոպտորեն խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը։ Միայն ՏԻՄ ներկայացուցիչներն են փորձում պահպանել մեր տարածքները, բայց, չունենալով պետական աջակցություն, չեն կարող որևէ արդյունքի հասնել։ Մի շարք համայնքապետեր նաև տեղեկացրել էին, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են զենք տրամադրել, լիովին անտերության են մատնել մեր բնակչությանը»,-ասաց նա։
Գոհար Մելոյանը նշեց, որ իշխանությունները նախկինում հերքում էին լրացուցիչ պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկությունը, միայն Փաշինյանն իրեն թույլ տվեց նշել, որ ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ կան։ Ըստ նրա՝ հիմա միայն կարող ենք ենթադրություններ անել լրացուցիչ փաստաթղթի վերաբերյալ, բայց անգամ փաստաթղթի առկայությունը չի նշանակի, որ գործընթացն իրավական է, Սահմանադրությանը համահունչ, քանի որ հարցն առնվազն պետք է հանրաքվեի դրվեր։
Գոհար Մելոյանը հիշեցրեց, որ սահմանադրական կարգի խախտում է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը։
«Այդ փաստաթուղթն իր բնույթով միջազգային պայմանագիր է, որի համար ՀՀ Սահմանադրությունը վավերացման հստակ ընթացակարգ է սահմանում։ Այսինքն՝ մի անձը իրավասու չէ ողջ ազգի համար ստորագրել նման փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը ներպետական օրենսդրության առումով առոչինչ է, քանի որ կան զսպումների ու հակակշռումների մեխանիզմ, որոնք պետք է կանխեն մեկ անձի կողմից նման քայլերը»,-նշեց սահմանադրագետը։


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք