Եվս մեկ արհավիրք․ ի թիվս այլ քերթիչ քայլերի կտրուկ թանկանալու են ուսման վարձերը և առողջապահական ծառայությունները
Բոլոր արհավիրքներին և զուլումներին հավելեմ ևս մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երկիրը թուրքին գյուղ առ գյուղ հանձնող ստահակների ոհմակը Հայաստանի պետական բյուջեի խորացող ճեղքը մի կերպ լցնելու համար որոշել է կրկին քերել ժողովրդի գրպանները։
Տարեվերջին դրանք ընդունել են հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին կառավարության որոշում, ըստ որի՝ նախատեսում են ի թիվս այլ քերթիչ քայլերի՝ վերացնել ավելացրած արժեքի հարկի արտոնությունը կրթության և առողջապահության ոլորտներում։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական հարված է հասցվելու մարդկանց կրթության իրավունքի իրագործմանը և առողջության պահպանման հնարավորություններին։
Կտրուկ թանկանալու են ուսման վարձերը և առողջապահական ծառայությունները։
Մարդիկ առանց այդ էլ հազիվ-հազ են վճարում իրենց երեխաների ուսման վարձը։ Մարդիկ հազիվ են ձգում հիվանդանոցային վճարները, և մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն դիմում։
Ձեզ կպատմեն հեքիաթներ, որ առավել նպատակային կդարձնեն պետական աջակցությունը։ Դա հերթական սուտն է լինելու, քանզի մեր գրպաններից քերվելիք գումարով փորձելու են լցնել բյուջեի ճեղքվածքը։
Եթե Շուշիի, Շուռնուխի և Եռաբլուրի պատվի համար ոտքի կանգնելու վարանողներ կան, գուցե սեփական առողջության և ձեր երեխաների կրթության համա՞ր սթափվեք»,-գրել է Աշոտյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը