Լիբանանում կորոնավիրուսի կապացկությամբ քաղաքացիական մոբիլիզացիայի ռեժիմը երկարաձգվել է մինչեւ մարտի 31-ը
Լիբանանի նախագահ Միշել Աունը ստորագրել է հրաման մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը համընդհանուր քաղաքացիական մոբիլիզացիայի ռեժիմը կորոնավիրուսի կապակցությամբ երկարաձգելու մասին: Այդ մասին ասվում է երկրի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդ որոշումը պարտադրում է պետական կազմակերպություններին եւ մասնավոր ընկերություններին խստորեն պահպանել սանիտարահամաճարակային նորմերը: Քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, կրեն պաշտպանիչ դիմակներ եւ ձեռնոցներ:
Իսկ խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ասեմ Արաջին կոչ է արել համընդհանուր կարանտին հայտարարել երկրորդ անգամ: «Մեկ օրում վարակվածների թվի աճը կազմել է 3 507, ինչն այլըտրանք չի թողնում»,-հայտարարել է նա:
Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մեկ օրում ՊՇՌ թեստավորում է անցել 23 848 մարդ, ընդ որում՝ նրանց 13,5 տոկոսի մոտ դրական պատասխան է արձանագրվել: Կորոնավիրուսով հոսպիտալացված է 1 133 մարդ, որոնցից 454-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 138-ը միացված է ԹԱՕ սարքին: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանը հայտարարել է, որ ակնկալում է, որ հունվարի 10-ին երկրում կորոնավիրուսի տարածումը կուժգնանա:
2020 թվականի փետրվարից ի վեր Լիբանանում կորոնավիրուս է հայտնաբերվել 183 888 մարդու մոտ, առողջացել է 127 959, մահացել՝ 1 479 պացիենտ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ