Ռոնալդու. Վայելեք ներկան, երբեք չենք կարող իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարին կդառնա 36 տարեկան, սակայն նա չի պատրաստվում ավարտել կարիերան և հայտարարել է ֆուտբոլում նոր նվաճումների հասնելու մտադրության մասին:
«Տարիքը որևէ նշանակություն չունի: Ես այժմ շատ լավ մարզավիճակում եմ գտնվում և մտադիր եմ նոր նվաճումների հասնել ֆուտբոլում:
Երբ զրուցում եմ երիտասարդների հետ, նրանց միշտ խորհուրդ եմ տալիս վայելել ներկան, քանի որ երբեք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է BBC-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը