Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Մամուլ

Ինչո՞ւ է Չավուշօղլուն անհանգստացած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների խնդրով

Ռուսական regnum.ru կայքը հրապարակել է անվանի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Սոչիում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիմպանը և համապատասխան վերլուծությամբ եկել է եզրակացության, որ Չավուշօղլուն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային խնդիրներով:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը Սոչիում ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի ութերորդ նիստին մասնակցության նախօրեին մի փոքր անսպասելի հայտարարություն էր արել:

Նրա խոսքերով` ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների օրակարգում թուրքական կողմը ընդգրկել է նոյեմբերի 10-ին Արցախյան պատերազմի ավարտի մասին հայտարարության ստորագրումից հետո հայ-ադրբեջանական սահմանի հարցը:

«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի շրջանակներում: Այս հարցում մենք կքննարկենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Երկու հակամարտող կողմերի միջև սահմանի հարցը սկսվել է բաց քննարկվել՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի հետ կապված, որի մի մասը, ըստ Բաքվի, գտնվում է Ադրբեջանի տարածքում: Այս կապակցությամբ տեղեկություններ կային, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ սկսել են սահմանազատման աշխատանքը նախկին հայ-ղարաբաղյանսահմանին: Հետո արդեն խնդիր է առաջացել Հայաստանի Սյունիքի մարզում:

Պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության համաձայն՝ Երևանի վերահսկողության տակ գտնվող տարածքների մի մասը անցել է Բաքվին, այդ թվում` Կովսականի (Զանգելան) շրջանը, որը սահմանակից էր Սյունիքի մարզին, ինչը հայ-ադրբեջանական սահմանը մոտեցրել է հայկական բնակավայրերին` առաջացնելով տեղի բնակիչների դժգոհությունը: Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները հայտարարել էին տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի մասին, սկսել են ճանապարհներ փակել և պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Փաշինյանը պատասխանել է, որ հայ զինծառայողները նահանջում են նախկին Խորհրդային Հայաստանի սահմաններ, որպեսզի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը համընկնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտու հետ, ապա, անհրաժեշտության դեպքում, «Ռուսաստանը կմիջամտի այս խնդրի լուծմանը»:

Սակայն, ամեն դեպքում, Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո սահմանների հստակեցումը բացառապես հայտնի հայտարարությունը ստորագրած պետությունների իրավասության սահմաններում է: Ի՞նչ կապ ունի Թուրքիան դրա հետ: Ըստ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շյուքրյու Էլեքդաղի, «Անկարան ձգտում է հնարավորինս շուտ գործնականում իրականացնել հայտարարության կետերից մեկը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որը համարվում է Արցախյան պատերազմում թուրք-ադրբեջանական դաշինքի հիմնական ձեռքբերումներից մեկը, ռազմավարական շահույթ»:

«Նախիջևանը, որը Ադրբեջանի հետ կապված է ինքնավար հանրապետության կարգավիճակով, բաժանվում է ադրբեջանական հողերից Զանզեգուրի միջանցք կոչվող տարածքի մի մասով, որը պատկանում է Հայաստանին: Այս միջանցքով Նախիջևանից դեպի Ադրբեջան տանող ճանապարհ բացելը Թուրքիային հնարավորություն է տալիս մուտք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ադրբեջանին ՝ Անատոլիայի միջոցով դեպի Եվրոպա»,-ասում է Էլեքդաղը: Այնուամենայնիվ, Անկարան վախենում է, որ այս նախագիծը կարող է «սառեցվել» Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման շուրջ քննարկումների պատճառով, որոնք, ըստ շատ փորձագետների, «կարող են բարդ լինել և երկար ձգվել»:

Ավելին, հնարավոր է, որ Միացյալ Նահանգները փորձեն օգտվել այս իրավիճակից, որը, ըստ ամերիկյան National Review պարբերականի, «նախագահական ընտրություններով տարված անտեսել է Արցախյան պատերազմը, և այժմ կարող է միջամտել իրավիճակին ՝ Երևանի կախվածությունը Մոսկվայից և Բաքվի կախվածությունը Անկարայից թուլացնելու համար»: Հետևաբար, թուրքական դիվանագիտության խնդիրը սահմանների կարգավորման այս փուլում հենց Նախիջևանի միջանցքի ենթադրյալ հայկական հատվածում ամրապնդումն է ՝ չսպասելով Բաքվի և Երևանի միջև սահմանային խնդիրների ընդհանուր կարգավորմանը: Ավելի ճիշտ, ինչպես ասում է մի թուրք փորձագետ, «Անկարան և Բաքուն պետք է հենց հիմա օգտվեն իրենց համար բարենպաստ միջազգային իրավիճակից, որպեսզի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի տարբերակը վերածվի ոտնահետքի ՝ դրանում կապելով Ռուսաստանի շահերը»: Ըստ նրա ՝ «Թուրքիայի և Ադրբեջանի համար այժմ սա Անդրկովկասում հիմնական ընդհանուր ռեպերտուարն է»: Ճիշտ է, Միացյալ Նահանգները չի ժխտում այսպես կոչված թաքնված սցենարի առկայությունը. որոշակի փուլում մտնել թուրք-ադրբեջանական դաշինք Անդրկովկասում դիվանագիտական և տնտեսական ջանքերի վերսկսման միջոցով:

Թուրքերը լավ են զգում իրավիճակը և ամեն գնով ձգտում են Ռուսաստանին ներգրավել տարածաշրջանային անվտանգության և համագործակցության համակարգի համատեղ կառուցմանը, որպեսզի այս փուլում նվազեցնեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հնարավորությունները տարբեր մանևրներ կատարելու Անդրկովկասում, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, խորվաթական Geopolitika. News հրատարակության համաձայն՝ «պատժամիջոցների պատճառով զրկված են Մոսկվայի հետ Կովկասի վերաբերյալ ակտիվ քաղաքական երկխոսություն վարելու հնարավորությունից»: Առաջիկա մարտերի հիմնական հարթակը կլինի Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը:

Այս հարցի շուրջ քննարկումները կարող են տարիներ տևել, ինչպես, ի դեպ, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների վերաբերյալ քննարկումները: Այս առումով, Մոսկվան նույնպես պետք է որոշի իր հետագա հստակ քայլերը՝ կենտրոնանալով երկու հիմնական կետերի վրա: Նախ` Ռուսաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի հետ և ռազմավարական երկխոսություն պահպանի Երևանի հետ: Երկրորդ ՝ պետք է ապահովի ազգային շահերի իրագործումը Անդրկովկասում ՝ իր աշխարհաքաղաքական ազդեցության ավանդական շրջանում:

Դեռևս կարող ենք փաստել հետևյալը. հայ-ադրբեջանական սահմանին բանակցություններ սկսելու պայմաններ չկան, Երևանի և Բաքվի բանակցությունները խնդրահարույց կլինեն: Դրանց մեկնարկի խոչընդոտը բուն Հայաստանում քաղաքական համակարգի անկայունությունն է, քանի որ հայտնի չէ ՝ Փաշինյանը կպահպանի քաղաքական իշխանությունը, թե ոչ: Եթե ոչ, ապա ինչպիսի քաղաքականություն կսկսեն վարել այն ուժերը, որոնք նրան կփոխարինեն: Վերջապես, Բաքվի համար սահմանների ամբողջական սահմանազատումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչը դեռ շատ հեռու է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։