«Աթլետիկոն» խզեց պայմանագիրը Դիեգո Կոստայի հետ
Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է հարձակվող Դիեգո Կոստայի հետ պայմանագիրը խզելու մասին։ Այն նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ակումբից հայտնում են, որ որոշումն ընդունվել է ֆուտբոլիստի ցանկությամբ։ Դիեգո Կոստայի մոտ կորոնավիրուսից հետո ախտորոշվել էր խորադիր երակների թրոմբային հիվանդություն։
32-ամյա ֆուտբոլիստը 215 պաշտոնական հանդիպում է անցկացրել մադրիդյան ակումբում՝ դառնալով 83 գոլի եւ 36 գոլային փոխանցման հեղինակ։ «Աթլետիկոյի» հետ Կոստան դարձել է Իսպանիայի չեմպիոն (2013-14), գավաթակիր (2013), Եվրոպայի լիգայի հաղթող (2018) Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր (2010, 2012, 2018)։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա