Ազգային ժողովն էական փոփոխություններ է կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում
Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին «Կուսակցությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններին:
Տվյալ օրենսդրական նախաձեռնությանը աջակցեցին 99 պատգամավորներ, դեմ հանդես եկավ 1 պատգամավոր:
Ենթադրվում են մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխություն: Դա, ըստ պատգամավորների անհրաժեշտ է, որպեսզի կուսակցությունների ֆինանսավորումն ավելի թափանցիկ ու հավասարակշռված լինի, որպեսզի օրենքը թույլ չտա անհայտ ծագման գումարի շրջանառությունը: Ըստ էության՝ բիզնեսին արգելվում է ֆինանսավորել կուսակցություններին ինչ-որ կերպով, արգելվում է ֆինանսավորում արտասահմանից:
Միեւնույն ժամանակ, մասնավոր նվիրատվությունների թույլատրելի չափը 10 միլիոնից կնվազի մինչեւ 2,5 միլիոն դրամ: Վերանայվում է նաեւ կուսակցությունների հասարակական եւ պետական ֆինանսավորման կարգը: Եթե օրենքի գործող տարբերակին համապատասխան հանրային միջոցներին ֆինանսավորվում են խորհրդարանում ներառված կուսակցությունները՝ անկախ ստացած մանդատներից, եւ կուսակցությունները, որոնք հաղթահարել են 3 տոկոսանոց շեմը, ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն ֆինանսավորվում են բոլոր կուսակցությունները, որոնք ընտրություններին հաղթահարել են 2 տոկոսանոց շեմը, ընդ որում, ուժը, որը մեծամասնություն է ստացել, ֆինանսական առավելություն չի ստանա: Այսինքն՝ շատ ձայներ ստացած կուսակցություններն ավելի քիչ ֆինանսական աջակցություն կստանան:
Ֆինանսական թափանցիկության մասով մեկ այլ կարեւոր փոփոխություն է այն, որ կարգելվի կանխիկ շրջանառության ցանկացած տեսակ, այսինքն՝ կուսակցությունների եւ՛ նվիրատվությունները, եւ՛ միջոցների մուտքերն ու ելքերը կիրականացվեն անկանխիկ հիմքով:
Քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությունը խրախուսելու համար նոր պահանջներ են սահմանվում, եւ ղեկավար մարմնի անդամների համար պարտադիր է դառնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելը:
Բացի այդ, առաջարկվում են ներքին ժողովրդավարության խթանման համար կուսակցությունների ներսում նոր կարգավորումներ, ներառյալ՝ կուսակցությունների հավաքների ընդլայնում, այս կամ այն որոշումների կայացման համար փակ եւ գաղտնի քվեարկությունների ռեժիմի կիրառում: Կուսակցությունների ստեղծման ժամանակ անհրաժեշտ է առնվազն 300 անդամի առկայություն: Տվյալ բարեփոխումների առանցքային նպատակը, հեղինակների խոսքով, Հայաստանում առավել առողջ քաղաքական դաշտի ստեղծումն ու կուսակցակա համակարգի ձեւավորումն է, որում կուսակցությունները քիչ կենտրոնացած են մեկ մարդու շուրջ, հաշվետու են եւ թափանցիկ:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք