Որոնողափրկարարական երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Հադրութ․նրանք վերադառնում են
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Հադրութ: Այս մասին ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Որոնողափրկարարական խմբերն այսքան ժամանակ եղել են Մարտունու ու Հադրութի շրջանի Շեխեր- Դրախտիկ գյուղերի միջակայքում, որտեղ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանցիներն ասել են, որ առաջ չեն կարող գնալ, այսինքն՝ Դրախտիկից այն կողմ Հադրութի շրջանն է եւ հայկական կողմը չի մտել։ Հիմա որոնողափրկարարական աշխատանք իրականացնող 3 խումբն էլ վերադառնում է։ Երբ որ պայմանավորվածություն ձեռք բերվի եւ թույլտվություն լինի, այդ ժամանակ կմտնեն»,-ասաց Հունան Թադեւոսյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն