Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումները Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին Միջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Մոուրինյուն ցանկանում է ազդեցություն և ձայնի իրավունք ունենալ տրանսֆերային քաղաքականության որոշումներում ԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. Reuters Երբ քեզ զանգում են քո երկրի հավաքականից, դու պարզապես ասում ես՝ այո. Կլաուդիո Ռանիերի Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբից Ռոսատոմը Հայաստանին առաջարկել է ԱԷԿ-ի նախագիծ

Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումներըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՍիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներինՄիջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Մոուրինյուն ցանկանում է ազդեցություն և ձայնի իրավունք ունենալ տրանսֆերային քաղաքականության որոշումներումԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. ReutersԵրբ քեզ զանգում են քո երկրի հավաքականից, դու պարզապես ասում ես՝ այո. Կլաուդիո ՌանիերիԱմառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբիցՌոսատոմը Հայաստանին առաջարկել է ԱԷԿ-ի նախագիծՀայտնաբերվել է Տոոն Քելդերի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» The Beatles-ը Լոնդոնում կունենա պաշտոնական ցուցասրահՆախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվենՌուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. ԶելենսկիՉինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ըԴատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալՍահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգըՕտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնելԲրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անելՍթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԿասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումըՔաղաքացին զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի տարածքումՀայաստանն այսուհետ կնշվի Թուրքիայից առաքման երկրների ցանկումՀՀ դեսպանը ներկա է գտնվել Քամալ Խարազիի հիշատակին նվիրված միջոցառմանըՋերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպԱյլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից. Ղալիբաֆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքերԵվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանըՄրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչըԻրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանինՌոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. SpotifyՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրելԴոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառովՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. ԿալուգինԿուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀԵրբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում էԲյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխաՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերը
Հայաստան

Համայնքի ղեկավարի կողմից վերականգնվել է պատճառված ավելի քան 12մլն դրամ վնասը. գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գուգարք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել է չարաշահումներ:

Մասնավորապես՝ նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցույթ անցկացնելու համար հիմքեր ստեղծելու նպատակով նշված հողատարածքը վարձակալելու վերաբերյալ կնոջ անվամբ համապատասխան դիմում է ներկայացրել համայնքապետարան:

Այնուհետև անձամբ նախաձեռնել է հողատարածքի հատակագծման աշխատանքները և ստեղծել մրցութային հանձնաժողով, ապա ՀՀ հողային օրենսգրքով սահմանված դրույթների ուժով գլխավորելով մրցութային հանձնաժողովը՝ կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող իր կինը, ում հետ 2007թ. հունիսին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան 2000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրվել վերջինիս։

Վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007թ. հուլիսին, կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1.020.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցական ծառայություններ մատուցող ՓԲ ընկերությանը, որի արդյունքում մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ստացել է ընդհանուր 12․489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12․489.500 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: