Էլ ի՞նչ չի հասցրել անել Նիկոլը հանուն Հայաստանի, որ ուզում է շարունակել իշխանավարել
Նիկոլ Փաշինյանի և իր խմբի կառավարման 2,5 տարվա արդյունքները։
1. 42000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը դարձավ 29000։ Թշնամու հետ շփման գիծը երկարել է մոտ 500կմ-ով։
2. Պարտված, կազմԷլ ի՞նչ չի հասցրել անել Նիկոլը հանուն Հայաստանի, որ ուզում է շարունակել իշխանավարելլուծված և ոչ մարտունակ բանակ։
Պատերազմից մոտ 5000 զոհ, մոտ 10000 վիրավոր, մոտ 2000 անհետ կորած, մոտ 300 գերի (2 ամիս անցել է պատերազմից և մինչև հիմա հստակ թվեր չեն ասվում)։
Հազարավոր ընտանիքներ կորցրել են ընտանիքը ապահովող տղամարդկանց։
3. Տնտեսական կոլապս, զրոյին ձգտող ներդրումներ, 8 մլրդ դոլար արտաքին պարտք, 7,5% ՀՆԱ անկում։ Աղքատության աճ, գնողունակության անկում, եկամուտների կրճատում։ Ոսկու խոշորագույն հանքի կորուստ, էներգետիկ ռեսուրսների 15%-ի կորուստ, գյուղատնտեսկան նշանակության տարածքների մոտ 10%-ի կորուստ։
4. Համավարակի դեմ ձախողված պայքար։ Արդեն 3000 մահ համավարակից, տարածման տեմպերով և մահերի թվով, աշխարհում վատագույն ցուցանիշներից մեկը։
5. Կրթական համակարգի կոլապս։ Դասապրոցեսի տապալում, առաջատար բուհերի կազմալուծում, բարձրագույն կրթության-գիտության օրենքի տապալում, ֆինանսավորման մասնաբաժնի կրճատում։
6. Մոտ 40000 փախստական և սպասվում է նաև Սյունիքի տասնյակ գյուղերից բնակչության արտահոսք։
7. Պառակտված ու իրար դեմ թշնամացած ժողովուրդ և այդ պրոցեսը քաջալերող ու ուղղորդող պետական քաղաքականություն։ Հոգեբանորեն կոտրված, ապատիայի մեջ հայտնված հասարակություն և արտագաղթի սպասվող մեծ ալիք։
8. Կազմալուծված ու իրենց լիազորությունները չկատարող ոստիկանություն և ԱԱԾ։
9. Կազմալուծված դատական համակարգ։
10. Անհասկանալի կերպարներով լցված ԱԺ։ Օրենսդրական նախաձեռնությունների ցածր մակարդակ։
11. Միջազգային ասպարեզում սուբյեկտայնության կորուստ, միջազգային հարաբերությունների քաղաքական քարտեզից Հայատանի վերացում։ Դաշնակիցների, լավ հարաբերություններ ունեցող և ուղղակի նեյտրալ երկրների կորուստ։ Բացահայտ ագրեսիայի անտեսված զոհ։ Հետագա ագրեսիայի շատ բարձ հավանականություն, միջազգային հանրության լռության մթնոլորտում։
Էլ ի՞նչ չի հասցրել անել Նիկոլը հանուն Հայաստանի, որ ուզում է շարունակել իշխանավարել։
Էլ ի՞նչ չի հասցրել անել Նիկոլը հանուն Հայաստանի, որ ժողովրդի մի մասը դեռ սպասում է, որ պետք է անի։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը