Պիկեն պատմել է, թե երբ է ծրագրում ավարտել կարիերան
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն Globe Soccer Awards մրցանակաբաշխությանը մասնակցելուց հետո խոսել է ապագայի մասին:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել երկարատև կարիերայից հետո: Հույս ունեմ, որ կխաղամ ևս 3-4 տարի: Հաճելի է դարձյալ տեսնել Կասիլյասին, որի հետ խաղացել ենք Իսպանիայի հավաքականում ու դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Նաև խաղացել եմ Ռոնալդուի հետ, երբ առաջին քայլերն էի կատարում ֆուտբոլում: Դա հրաշալի ժամանակաշրջան էր, մենք տիտղոսներ էինք նվաճում»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում 33-ամյա ֆուտբոլիստը մրցանակի էր արժանացել հրաշալի կարիերայի համար:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը