Մի փուլում ենք, երբ «homo sapiens»-ը ինտենսիվորեն վերածվում է «homo idioticus»-ի՝ առավել հեշտ կառավարվելու համար. քաղաքագետ
«Առաջին հայացքից ենթադրություն կա, թե տեխնոլոգիական զարգացման, գիտական հայտնագործությունների արդյունքում «homo sapiens»-ը գիտակցության ու ընկալողունակության աստիճանը պիտի որ շոշափելի ավելանար, մինչդեռ ականատես ենք լինում լիովին հակառակ գործընթացներին ...»,- գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Տեխնոլոգիական դարաշրջանում զանգվածային փսիխոզը և արժեքային քաոսը հասել են իրենց գագաթնակետին ...
Մարդիկ կառավարվում են շատ ավելի հեշտ ...
Տեխնոլոգիաները «ստիպում» են, որ մարդիկ չսիրեն մտածել ...
Կեղծ օրակարգերը դարձել են ամենից արդյունավետ քաղ. և մեդիա մանիպուլյացիաների գործիքները ...
Ու որքան այդ կեղծիքը ֆանտաստիկ, անիրական կամ ընդգրկուն է, այնքան նրա կառավարման, ազդեցության տարածքը առավել լայն է ...(հիշենք Հիտլերին ու Գեբելսին)
Ու ամենից հետաքրքիրն այն է, որ վիրտուալ, կեղծ օրակարգերի, մեդիա մանիպուլյացիաների «իրականության» մեջ քո հաղթանակը/պարտությունը սկսում է պայմանավորել քո կյանքն իրական աշխարհում ... Վիրտուալը սկսում է որոշել իրականը ...
Ցանցից կախվածության մասով ՀՀ-ն աշխարհում հավանաբար առաջին պետությունն է։
Իսկ քաղ. տեխնոլոգիայի դիքերից ասեմ, որ քաղ և մեդիամանիպուլյացիոն գործիչների ներկա ծավալն ու որակը բացառիկ է, երբեմն վիրտուոզության հասնող։
Մի փուլում ենք, երբ «homo sapiens»-ը ինտենսիվորեն վերածվում է «homo idioticus»-ի, առավել հեշտ կառավարվելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում