Լա՛վ, ուրիշ ի՞նչ նոր փաստեր, բացահայտումներ են պետք այս արյունռուշտ դահիճին մեկուսացնելու, ձերբակալելու համար. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ԱԱԾ պետին, ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ Գլխավոր դատախազին…
Լա՛վ, ուրիշ ի՞նչ նոր փաստեր, բացահայտումներ են պետք այս արյունռուշտ դահիճին մեկուսացնելու, ձերբակալելու համար։ Նույնիսկ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի նամակը, որի իսկությանը չեմ կասկածում, բավարար էր նրան րոպե առաջ ձերբակալելու համար։
Իսկապե՞ս դուք չեք գիտակցում, որ դարձել եք այս մոլագար դահճապետի գիլիոտինը, նրա հանցակիցն ու կանաչ լույսը։
Չե՞ք հասկանում, որ իր մեջ խտացված թույնը, չարությունը, ատելությունն ամեն րոպե նոր մարտի մեկի «հրավեր» է ուղարկում հասարակությանը։
Չե՞ք սարսափում մտքից, որ այս դահիճի հանցագործությունները պարտակելով, ձեր անունները նույնպես գրվելու է Արցախը և հինգ հազարից ավելի զինվոր գլխատած դահիճի անվան կողքին։
Վերջապես՝ իրականացրե՛ք օրենքով ձեզ տրված լիազորությունները, հանցագործին մեկուսացրե՛ք հասարակությունից, մարդկանց մի՛ մղեք ինքնադատաստանի։
Վաղը կարող է շատ ուշ լինել… Այսօր արդե՛ն ուշացած է…»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը