Սկանդալ Ստեփանակերտում․ արցախցիների պահանջով ապամոնտաժվում է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը (տեսանյութ)
Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցներից մեկի բակում ամորյա միջոցառման համար տեղադրված տոնածառը եւ վրանները։ Քաղաքացիների պահանջով դրանք այս պահին ապամոնտաժվում են։
«Առավոտ շուտ եկել եմ, տեսել եմ՝ տոնածառ է տեղադրված, ճշտել ենք՝ ովքեր են կազմակերպում, կանչել ենք, եկել են այդ կազմակերպությունից, որին պատվիրված է եղել տեղադրել այդ ամենը, նաեւ քաղաքապետն է եկել, խնդրել ենք, որ խաղաղ ապամոնտաժվի, այս պահին արդեն տոնածառն ապամոնտաժվել է»,- հայտնեց ստեփանակերտցիներից Մարատ Ղահրամանյանը։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրեն նախօրեին զանգել են, առաջարկել գումարի դիմաց լուսանկարել միջոցառումը, ինքը հրաժարվել է։ Հենց այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ միջոցառումը կազմակերպում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը։
«5 ր առաջ, երբ նոր էին տեղադրում այդ ամենը, ծանոթներիցս ասացին որ Աննա Հակոբյանը համերգային ծրագիր է անում, ես լուրջ չընդունեցի, մտածեցի՝ չեն անի նման բան։ Բայց երեկ գիշերը ինձ զանգեցին Երեւանից, որ երկու օրով համերգ կա, գամ լուսանկարեմ, հարցրի՝ ով է կազմակերպում, ճշտեց ինձ զանգողը, ասաց, որ Աննա Հակոբյանն է անում, հասկացա արդեն, որ լուրջ է։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, անհայտ կորածերի ծնողները սգի մեջ են, համերգի ժամանակ չէ, դա ծաղրանք է։ Երեխաները փոքր են, չեն հասկանում։ Հիմա, օրինակ, Ավրորան էլ է նվերներ բաժանում, ոչ թե համերգային ծրագիր։ Ու նաեւ դեմ ենք, որ Աննա Հակոբյանը գա, ես կոնկրետ դեմ կլինեմ, որ ինքը գա Արցախ»,- ասաց Դավիթ Ղահրամանյանը։
Արցախցիները ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր՝ ժամը 13։00-ին միջոցառման նախապատրաստման վայրում՝ «Վալեքս Գարդեն» հյուրանոցում ակցիա են հրավիրել հետեւյալ հայտարարությամբ․
«Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին:
Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:
Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Երթեւեկության ժամանակավոր փոփոխություն