Այս անհաշտությունն ու ամբարիշտությունը երկրում բույն դրեցին 2018-ից հետո
«Երբեք մեր հասարակությունն այսքան պառակտված չի եղել, որքան՝ հիմա։ Անցյալում ունեինք հարուստներ-աղքատներ՝ երկրագնդի չափ հին տարանջատումը, եւ հաշտ էինք դրա հետ։ Գիտեինք, որ ինչ-որ մարդիկ ամեն օր ծախսում են այնքան, ինչքան մենք վաստակում ենք մի քանի ամսում կամ տարում։
Հիմա հանրային պառակտումը ֆանտաստիկ դրսեւորումներ է ստացել։ Իշխանություն-ընդդիմություն, ռուսամետներ-արեւմտամետներ, հայաստանցիներ-ղարաբաղցիներ, երեւանաբնակներ-մարզաբնակներ, ֆեյսբուքահայեր-Ֆեյսբուքից դուրս ապրող հանրություն։ էլիտար հանրություն, որը պահանջում է վարչապետի հրաժարականը, եւ «ժողովուրդ», որը պաշտպանում է վարչապետին։ Զինծառայողներ, զոհվածների հարազատներ, որոնք բողոքի ակցիաներ են անում կառավարության շենքի առաջ։
Զինծառայողներ, որոնք պաշտպանում են կառավարական առանձնատները, եւ զոհվածների հարազատներ, որոնք վարչապետի առաջ ծունկ են չոքում։ Բիզնեսմեններ, որոնք իշխանափոխության կողմնակից են, եւ բիզնեսմեններ, որոնք ամեն ինչ անում են, որ իշխանափոխություն տեղի չունենա։
Հանրային պառակտումը հասել է այն աստիճանի, որ հարյուր տարվա ընկերներն ու ազգականներն են վիճում՝ իրարից հեռանում։ Եվ այս անհաշտությունն ու ամբարիշտությունը երկրում բույն դրեց հատկապես 2018-ից հետո, երբ երկրի ղեկավարի լեքսիկոնը, ագրեսիան, անհանդուրժողականությունը քայլ առ քայլ տարածվեցին ու մտան ամեն տուն՝ որպես մշակույթ, որպես օրինակ, որպես հրահանգ։ Երբ մարդու յուրաքանչյուր վրիպումն ու թերացումը դարձավ ծաղրի ու ատելության պատճառ։
Երբ մարդկանց սկսեցին բաժանել օտարների ու յուրայինների։ Բայց ոչ միայն «օտարները» սկսեցին տառապել, այլեւ «յուրայինները» երջանիկ ու գոհ չեն այսօր։ Եվ մենք ունեցանք բզկտված, հուսահատ, չարացած եւ իրար ատող հանրություն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք