«Ինտերի» մարզական տնօրեն. Մենք պատրաստ ենք վաճառել Էրիկսենին
Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Բետե Մարոտան հաստատել է, որ միլանյան ակումբը պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի ծառայություններից:
«Էրիկսենն այն ֆուտբոլիստներից մեկն է, որոնց մենք պատրաստ ենք հրաժեշտ տալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Էրիկսենը բարձրակարգ ֆուտբոլիստ է, սակայն նա չկարողացավ ադապտացվել «Ինտերի» խաղին: Վստահ ենք, որ նոր ակումբում Էրիկսենը կրկին կհիացնի իր մրցելույթներով»,- Մարոտայի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը դժգոհ է Էրիկսենի խաղից և փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերն» Էրիկսենի հրաժարագինը սահմանել է 30 միլիոն եվրո:
Կրիստիան Էրիկսենը «Տոտենհեմում» հանդես է եկել 2013 թվականից, իսկ 2020 թվականի ձմռանը տեղափոխվել է «Ինտեր»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը