Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունը Վենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվեն Շուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ Փաշինյանին Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համար Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումը Վրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Քոչարյան «Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի». Քոչարյան

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ, արևային պանելներՓաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքըԼոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածՀայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունըԳրենլանդիայում արբանյակային կապի խափանում էՎենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվենՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցՇուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումըԹուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրըԲաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստըԿրեմլ․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն են փոխանակում գոյություն ունեցող ուղիներովԼա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ ՓաշինյանինՊուտինը կոչ է արել պայքարել «նացիստական ​​հանցագործությունները արդարացնողների» դեմԻնչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարներըԿոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ ԳաբրիելյանըՔասախ գետն ընկած արցախցի 4-ամյա Նոյը ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասինՀինգերորդ գիշերն անընդմեջ հրաձգություն է գրանցվել Հնդկաստանի և Պակիստանի սահմանինՀնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համարԶբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառովՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպшռնացել է ինձ. Արթուր ՉախոյանՌոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումըԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում ՈւկրաինաՎրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակԵրևանում թղթախաղի ժամանակ խաղավարը խախտել է խաղի վարման կարգը. վնասը շուրջ 279 հազար եվրո էԶելենսկին մերժել է մայիսի 9-ի առիթով Պուտինի հրադադարը եւ անհապաղ 30-օրյա հրադադար պահանջելԿանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՌոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասինԴուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. ՔոչարյանԳյումրիում պարեկների են ծեծել«Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի». ՔոչարյանԱյս քրիստոնյաներն արժանի են հալածանքներից պաշտպանություն ստանալուն. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կոչըՀայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը«Lվացք էր ուզում փռել, պատշգամբը փլվեց». մանրամասներ Շենգավիթի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզումիցՂարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ ԱլիևինՇտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոնՄասկը կարծում է, որ հինգ տարի հետո ռոբոտները կարող են գերազանցել լավագույն վիրաբույժներինՎատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համարԱնչելոտի, Կլոպ, Ալոնսո․․․ Անգլիական ակումբը նոր մարզիչ է ընտրումՕնլայն բուլինգի դեմ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հիշում են զոհերինԵրևանում կրկին հնչել են կրակոցներ. անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԱնաստասիա Վոլոչկովան կռվել է իր փեսայի՝ Նիկիտա Գրիգորյանի հետԺիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով Կոտայքում «Mercedes»-ի վարորդը ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվելՈղբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինըԱՄՆ-ը հայտարարել է՝ Ուկրաինայի զինված ուժերն անզոր են ռուսական նորագույն ռմբակոծիչի դեմԱդրբեջանը միջազգային հետախուզման է հասել Մակրոնի նախկին թիկնապահի նկատմամբՌուս ժողովուրդը երբեք չի մոռանա կորեացիների սխրանքը. Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ բանակին՝ Կուրսկի մարզն ազատագրելու հարցում օգնության համար
Մամուլ

Համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, բայց դրանք չեն օգտագործվում

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր որևէ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն այս կամ այն կերպ ազդում են նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ևս իրենց ներազդեցությունն են ունենում այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։ Եվ այս առումով հատկապես ուշագրավ է, որ, օրինակ՝ Հարավային Ասիայում առկա իրավիճակը ազդում է նաև Հարավային Կովկասում ուժերի դասավորության վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն համագործակցում են Պակիստանի հետ։ Իսկ այդ համագործակցությունն ավելի խոր դրսևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով զորավարժություններ անցկացվեցին։

Իսկ վերջերս էլ Աստանայում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։ Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը քննարկում են համատեղ ռազմական արտադրության հարցը։ Ու ամենավտանգավորն այն է, որ Պակիստանը ոչ միայն որոշակի չինական տեխնիկայի է տիրապետում, այլև միակ մահմեդական երկիրն է, որը միջուկային զենք ունի։ Բացի այդ, Պակիստանը բավական կուռ անվտանգային համակարգ է ստեղծել, որի արդյունքում էլ գեներալիտետը չափից ավելի մեծ ազդեցություն ունի երկրի ներքաղաքական գործընթացների վրա։

Ու պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում մշտապես քննարկումներ են ծավալվում Պակիստանի հետ փորձի փոխանակման, ինչպես նաև պակիստանյան սպառազինություններ՝ հատկապես կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ Ուշագրավն այն է, որ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել արտատարածաշրջանային պետությունների որդեգրած՝ Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ։ Պարզ է, որ արտատարածաշրջանային ուժերի անվան տակ երեք երկրներն առաջին հերթին նկատի ունեն հենց Հնդկաստանին, որը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Անկարան ու Բաքուն Քաշմիրի հակամարտության հարցում աջակցում են Իսլամաբադին՝ ընդդեմ Նյու Դելիի, Իսլամաբադն էլ իր հերթին աջակցում է Անկարային ու Բաքվին իրենց ձգտումներում։ Մյուս կողմից՝ Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Հնդկաստանն էլ իր սպառազինությունների սպառման համար գնորդ գտնելու հետ մեկտեղ ձգտում է թույլ չտալ, որ Հարավային Կովկասում ուժեղանան Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակի դիրքերը։

Բայց, ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսլամաբադի համագործակցության, Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը դեռևս բարձր մակարդակի չէ։ Օրինակ՝ մինչև հիմա որևէ խոսք չկա համատեղ արտադրության կազմակերպման կամ միասնական զորավարժությունների անցկացման մասին։ Դիվանագիտական հարթության վրա ևս փոխգործակցությունն այնպիսի մակարդակի չի հասել, որ արտաքին հարթակում Հնդկաստանը կոնկրետ հանդես գա ի շահ Հայաստանի ձգտումների։ Համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, բայց դրանք չեն օգտագործվում։ Մյուս կարևոր պահն այն է, որ Անկարան ու Բաքուն, օգտվելով այն իրավիճակից, որ Պակիստանը շատ սերտ հարաբերություններ ունի Չինաստանի հետ, փորձում են նաև այդ հողի վրա իրենց հարաբերությունները խորացնել Պեկինի հետ։

Իսկ Հայաստանը միայն ու միայն Արևմուտքի «պոչն է բռնել» ու բաց է թողնում Չինաստանի հետ համագործակցության հնարավորությունը։ Եվ ուշագրավ է, որ այդպես էլ ամենաբարձր մակարդակով Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումներ չեն եղել, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այնինչ, Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է իր համագործակցությունը Չինաստանի հետ։ Դրա վկայությունն է նաև, որ Աստանայում Ադրբեջանի ու Չինաստանի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթուղթը։ Ավելին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Ալիևին հրավիրեց Պեկին։ Այս համատեքստում հարկ է հաշվի առնել, որ Չինաստանն ընդամենը երկրորդական խաղացող չէ, այլ աշխարհում երկրորդ տնտեսությունն ունի, որը հավակնում է մի քանի տարի հետո դառնալ խոշորագույնը։

Բացի այդ, Չինաստանից կարելի է բազմաթիվ առաջադեմ տեխնոլոգիաներ ձեռք բերել, այդ թվում՝ սպառազինություն։ Մյուս կողմից էլ՝ Պեկինի քաղաքական ազդեցությունն աշխարհում շարունակում է աճել։ Բաց եթե Հայաստանը քայլ չի անում Չինաստանին ընդառաջ գնալու հարցում, ապա դա կատարելու է հակառակորդ Ադրբեջանը։ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, որ Հայաստանի բարդ իրավիճակը պահանջում է բոլոր աշխարհաքաղաքական ուժերի հետ համագործակցություն։