Էրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի՝ 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Turkiye թերթը՝ հղում անելով Անկարայում իր աղբյուրներին՝ պնդելով, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին։
Հրատարակության համաձայն՝ որպես հանդիպման վայր են դիտարկվում Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները և Իրաքը։ Նշվում է, որ Դամասկոսի վարչակազմը «պատրաստվում է՝ կենտրոնանալով Իրաքի վրա»։ «Անկարան ցանկանում է, որ [հանդիպման նախապատրաստման] գործընթացը հանգիստ լինի։ Թե որ երկրում կկայանան բանակցությունները, պարզ կդառնա ՌԴ նախագահ [Վլադիմիր] Պուտինի Թուրքիա այցից հետո»,- գրում է հրատարակությունը։